19 мар. 2012 г.

Ինչպես տեսահոլովակը բեռնել Mp3 տարբերակով




Տեսահոլովակները, հատկապես YouTube-ի վիդեոները կարելի է բեռնել` որպես երգ (mp3 ընդլայնումով): Նախկինում տեսահոլովակները երգ դարձնելը տևում էր շատ ավելի երկար. պետք էր նախ բեռնել տեսահոլովակը, հետո համապատասխան ծրագրերով «զտել» երգը, ինչը բավական երկար գործընթաց էր: Այժմ կան մի քանի կայքեր, որոնք անվճար ու շատ արագ կատարում են նույն գործողությունը: 1. Www.vidtomp3.com - Մուտք ենք գործում այս կայք ու կարմիր նշված հատվածում տեղադրում YouTube-ի տեսահոլովակի հղումը, օրինակ՝ http://www.youtube.com/watch?v=M8uPvX2te0I, ընտրում երգի որակը (Standard Quality կամ High Quality) ու սեղմում Download: Մի քանի վայրկյանից կտեսնեք, որ ֆայլը պատրաստվում է: Կախված նախ որակից, հետո՝ հոլովակի երկարությունից, փոխարկման տևողությունը կազմում է 5-15 վրկ: Այնուհետև առաջարկվում է հղում (Download MP3): Սեղմիր, և երգը կսկսի բեռնվել: 2. Գրեթե նույնը առաջարկում են http://www.video2mp3.net և http://www.youtube-mp3.org/ կայքերը:

Комментариев нет:

Отправить комментарий

Edmon Nersisyan