Ստորև Ձեզ եմ ներկայացնում 2 կոկտեյլ և դրանց պատրաստման եղանակները:
Mojito
Բաղադրություն՝
50մլ ռոմ
Լավ է, որ լինի սպիտակ և թեթև, իսկ եթե այդպիսին ձեռքի տակ չկա, խնդիր չէ, կարելի է օգտագործել ցանկացած ուրիշ ռոմ:
20մլ լայմի հյութ
Ունի թարմ օդի հաճելի համ և ստեղծում է փոքր ինչ քաղցրության հավասարակշռություն ռոմում: Սակայն խորհուրդ եմ տալիս միայն թարմ քամած լայմի հյութ:
2 թեյի գդալ եղեգնաշաքար
Կարելի է և առանց դրա, բայց եթե այն կա, ապա խմիչքը ստացվում է մոգական համով:
30մլ գազավորված անգույն ըմպելիք
Օրինակ՝ Sparite: Կարելի է և փոխարինել ցանկացած գազավորված ջրով:
Սառույցի մանր կտորներ
Տնային պայմաններում պատրաստել շատ հեշտ է. փաթաթել սառուցը սրբիչով և փայտե մուրճով ծեծել:
Պատրաստման եղանակը՝
Քայլ 1
Բարձր բաժակի մեջ լցնել լայմի հյութ և շաքարավազ: Լավ խառնել և ավելացնել մի քանի սառույցի կտոր:
Քայլ 2
Անանուխի թերթիկները առանձնացնել ցողունից, որպեսզի ուժեղանա հաճելի հոտը:
Քայլ 3
Ավելացնել ռոմ, մեկ անգամ ևս խառնել, բաժակը մինչև վերջ լցնել սառցե կտորներով:
Քայլ 4
Լցնել 30մլ գազավորված անգույն ըմպելիքը կամ հանքային ջուրը և վերջում զարդարել անանուխի ցողուններով:
Blue Lagoon
Բաղադրություն՝
օղի 50մլ
Կարող է լինել ցանկացած օղի, բայց ոչ տնական (քաշած)
լիկյոր «Blue Curacao» 20մլ
Այս լիկյորից էլ հենց ստացել է իր անունը. այն կոկտեյլի կարևոր մասն է կազմում:
«Sprite» 80մլ
Կարելի է փոխարինել ցանկացած անգույն գազավորված ըմպելիքով:
Զարդարանք՝ մի կտոր կիտրոն
կարող է լինել նաև լայմի կտոր
Բաժակ «Highball»
Ցանկալի է, որ լինի նկար 1-ում պատկերված բաժակի նման՝ գեղարվեստական ձևավորման համար:
Պատրաստման եղանակը՝
Քայլ 1
Սառույցի կտորներով լի «Highball»-ի մեջ լցնել 50մլ օղի
Քայլ 2
Ավելացնել «Blue Curacao» լիկյորը (որը կոկտեյլին տալիս է անսովոր գույն), ապա խառնել
Քայլ 3
Բաժակը մինչև վերջ լցնել «Sprite»-ով և նորից խառնել, ապա զարդարել կիտրոնի կամ լայմի կտորներով:
Комментариев нет:
Отправить комментарий