20 мар. 2012 г.

Ինչպես անջատել Facebook-ի Timeline-ը և վերադարձնել հին դիզայնը





Ամիսներ առաջ Ֆեյսբուքը ներկայացրեց թայմլայնը: Ես ինքս հավանում եմ այն, սակայն օգտագործողներից շատերը դժգոհում են դրանից, կամ չեն կարողանում հարմարվել նոր դիզայնին: Եթե ցանկանում եք նորից վերադարձնել հին դիզայնը, ապա կարող եք օգտվել Google Chrome-ի համար նախատեսված այս հավելվածից:

1. Google Chrome դիտարկչով այցելեք այստեղ:
2. Սեղմեք Add To Chrome
3. Այնուհետև հաստատեք և տեղադրեք հավելվածը:


4. Փակեք բացված էջը և մտեք Ֆեյսբուք: Այժմ արդեն պետք է տեսնեք հին դիզայնը:

5. Թայմլայնը նորից վերադարձնելու համար կարող եք սեղմել հավելվածի նշանի վրա ու միացնել: Հետագայում նույն եղանակով կարող եք նորից անջատել:



Ցանկացած ժամանակ կարող եք անջատել կամ միացնել թայմլայնը և այնուհետև թարմացնել բացված Ֆեյսբուքի էջը: Հավելվածը ունի երկու վիճակ՝

  - Թայմլայնը միացված է
  - Թայմլայնը անջատված է


Նշեմ նաև, որ թայմլայնը անջատելու դեպքում ոչինչ չի ջնջվում և այն հետագայում միացնելու դեպքում վերադառնում է նախորդ տեսքին:

Հավելվածը ամբողջովին ջնջելու մասին կարդացեք այստեղ:


Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
by armblog

Комментариев нет:

Отправить комментарий

Edmon Nersisyan