Կգա մի օր, երբ ետադարձ հայացք կնետենք անցյալ ու շատ բան մեզ համար պարզ կլինի: Գուցե որոշ ժամանակ անզգայանանք՝ լաց լինել անգամ չկարողանալով: Կանցնի: Կսկսենք զգալ, հասկանալ, ընկալել այն աշխարհը, որը շրջապատում է մեզ:
Կյանքը դժվար է, ու անհասկանալի, երբեմն ամիսներ են պետք ուշքի գալու այն հարվածներից, որ ստանում ենք 2 օրում: Դավաճանություն, սուտ, կեղծիք: Դժվար է, դժվար: Հիասթափվել այն ամենից, ինչ առաջ մեր կյանքի իմաստն էր: Դա ոչ ոք չի կարող հասկանալ: Մեկ րոպեում ժպիտդ խլում է նա, ով մի քանի վայրկյան այն պարգևեց քեզ: Բայց ինչու՞ այդպես ցավոտ, ինչու՞ այդքան դաժան: Հաճախ մի քանի րոպե տևող երջանկության համար պարտավոր ենք ամիսներով լաց լինել:
Խաբված , կոտրված ու հիասթափված լինելուց ցավոտ կա միայն մի բան .դա անզգայացումն է: Մենք անզգայանում ենք , երբ ամեն ինչ լինում է անսպասելի ու միանգամից: Երբ մեզ թողնում են այն մարդիկ, ում ամենաթանկն ու կարևորն էինք համարում: Փշրվում են մեր երազանքները.... Եվ այո՛, սա կյանքն է...
Աղբյուրը`copypaste.am
Комментариев нет:
Отправить комментарий