iPad պլանշետային համակարգչի նոր մոդելում տեղադրված մարտկոցը կարող է հանգեցնել սարքի գերտաքացման: CNET-ը, հղում անելով Apple-ի ֆորումներին, հաղորդում է, որ օգտագործողները բողոքում են համակարգչի ձախ անկյունի գերտաքացումից:
Որոշ օգտագործողներ նշում են, որ iPad-ն այնքան է տաքանում, որ անհնար է դառնում այն ձեռքում պահել: Գերտաքանալիս դրանք սովորաբար ավտոմատ կերպով անջատվում են:
Ինչպես այլ iOS-սարքերը, այնպես էլ iPad-ը չունի սառեցման համակարգ: Գերտաքացման խնդիր առաջացել է նաև iPad-ի նախորդ մոդելներում, սակայն նոր սերնդի տարբերակում խնդիրն ավելի լուրջ է, քանի որ սարքն ունի ավելի հզոր մարտկոց:
Apple-ի պաշտոնական ներկայացուցիչները դեռևս չեն մեկնաբանել iPad-ի գերտաքանալու խնդիրը:
Комментариев нет:
Отправить комментарий