Շատ հաճախ են պատահում դեպքեր, երբ ցանկանում եք հեռանալ համակարգչի մոտից, բայց չեք ցանկանում անջատել համակարգիչը հենց այդ պահին: Ահա և հիմա կխոսեմ այն մասին, թե ինչպես կարելի է կարգավորել համակարգիչը, որպեսզի այն անջատվի ինքնուրույն՝ Ձեր կողմից նշված ժամանակահատվածի ընթացքում:
Օրինակ, եթե դուք համացանցից ներբեռնում եք ինչ-որ ֆայլ և չունեք ժամանակ երկար սպասելու, կարող եք կարգավորել համակարգիչը և այն որոշ ժամանակ հետո կանջատվի ինքնուրույն:
Իսկ ինչպե՞ս կարգավորել համակարգիչը:
Նախ նշեմ, որ տվյալ հնարքը փորձել եմ միայն Windows XP-ի վրա և չգիտեմ, արդյոք այն գործում է մյուս օպ. համակարգերի վրա, թե ոչ:
Կարգավորելու համար պետք է օգտվենք հրահանգների համար նախատեսված բաժնից՝ «shutdown»:
Եվ այսպես բացում ենք՝ ПУСК-Все программы:
Այստեղ մեզ միայն անհրաժեշտ են 3 պարամետրեր՝
- s – завершение работы компьютера;
- t – время, через которое завершится работа, в секундах;
- a – отмена завершения работы системы.
Ահա և եթե մենք ցանկանում ենք, որ համակարգիչը անջատվի 1ժամ հետո, ապա պետք է մւտքագրենք՝ «shutdown -s -t 3600» այս հրահանգը:
Կրկին բացում ենք ПУСК-Выполнить բաժինը՝
Մուտքագրում ենք համապատասխան հրահանգը` «Shutdown», համապատասխան կարգավորումներով և սեղմում ենք OK կամ Enter :
Այս հրահանգից հետո էկրանի վրա հայտնվում է մի նոր պատուհան, որտեղ նշված է համակարգչի անջատման ժամը (3600-ի փոխարեն կարող եք գրել այլ թիվ):
Եթե հանկարծ ցանկանում եք անջատել այս հրահանգը և շարունակել օգտվել համակարգչից պետք է մուտքագրեք հետևյալ հրահանգը՝«shutdown -a»:
Վերջում ավելացնեմ նաև, որ բացի այս եղանակը գոյություն ունեն բազմաթիվ ծրագրեր, որոնք թույլ են տալիս ընդամենը մեկ սեղմումով ընտրել անջատման ժամը : Այդպիսի ծրագրերից է «offtimer»-ը, որը կարող եք բեռնելայստեղից:
Комментариев нет:
Отправить комментарий