13 мар. 2012 г.

Ինչպես ստեղծել գաղտնաբառով պաշտպանված թղթապանակ՝ առանց ծրագրերի օգտագործման




Գոյություն ունեն մի շարք ծրագրեր, որոնց շնորհիվ կարող եք գաղտնաբառ դնել թղթապանակների վրա, կամ ամբողությամբ դրանք թաքցնել: Սակայն նմանատիպ ծրագրերի տեղադրումը և կարգավորումը համակարգչի մեջ երկար ժամանակ է խլում: Այդ պատճառով տեսնենք, թե ինչպես է դա հնարավոր անել առանց ավելորդ ծրագրերի օգտագործման:

1. էկրանի վրա ստեղծեք նոր թղթապանակ: 
2. Այդ թղթապանակում ստեղծեք նոր տեքստային ֆայլ:


3. Բացեք այդ տեքստային ֆայլը և գրեք՝

cls
@ECHO OFF
title Folder Private
if EXIST "HTG Locker" goto UNLOCK
if NOT EXIST Private goto MDLOCKER
:CONFIRM
echo Are you sure you want to lock the folder(Y/N)
set/p "cho=>"
if %cho%==Y goto LOCK
if %cho%==y goto LOCK
if %cho%==n goto END
if %cho%==N goto END
echo Invalid choice.
goto CONFIRM
:LOCK
ren Private "HTG Locker"
attrib +h +s "HTG Locker"
echo Folder locked
goto End
:UNLOCK
echo Enter password to unlock folder
set/p "pass=>"
if NOT %pass%== PASSWORD_GOES_HERE goto FAIL
attrib -h -s "HTG Locker"
ren "HTG Locker" Private
echo Folder Unlocked successfully
goto End
:FAIL
echo Invalid password
goto end
:MDLOCKER
md Private
echo Private created successfully
goto End
:End


4. Կարմիրով նշված հատվածի (PASSWORD_GOES_HERE) փոխարեն գրեք Ձեր գաղտնաբառը:


5. Պահպանեք ֆայլը locker.bat անունով:




6. Թղթապանակի մեջ այժմ պետք է լինի 2 ֆայլ: Կարող եք ջնջեք տեքստային ֆայլը:


7. Աշխատացրեք locker.bat ֆայլը: Արդյունքում կստեղծվի նոր թղթապանակ  Private անունով:


8. Նորից աշխատացրեք locker.bat ֆայլը, սեղմեք Y ու հաստատեք (Enter):


9. Արդյունքում Private թղթապանակը կանհայտանա:

10. Նորից բացեք locker.bat ֆայլը, հավաքեք գաղտնաբառը և թաքնված թղթապանակը կհայտնվի:

Փաստորեն ֆայլեր պահելու համար անհրաժեշտ է դրանք տեղադրել Private թղթապանակի մեջ, աշխատացնել locker.bat ֆայլը և գրել գաղտնաբառը: Հետագայում դրանք նորից տեսնելու համար անհրաժեշտ է կրկին բացել locker.bat ֆայլը և գրել գաղտնաբառը:


Ինչ է անում այս ծրագիրը:
Այս ծրագիրը իրականում թաքնցում է թղթապանակը հետևյալ մեթոդով: Այն թղթապանակը դարձնում է համակարգային ֆայլ (System File),




որը չի երևում օգտագործողների մոտ այն դեպքում, երբ Windows-ը կարգավորված է այնպես, որ համակարգային ֆայլերը չերևան:



Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
BY ARMBLOG

Комментариев нет:

Отправить комментарий

Edmon Nersisyan