10 февр. 2014 г.

Այսօր «օրենքով գող» Ռաֆայել Բաղդասարյանի՝ «Սվո Ռաֆի», ծննդյան օրն է.


Մեր հայրենակից, ԽՍՀՄ «օրենքով գողերի» կնքահայր Սվո Ռաֆը ծնվել է 1930 թվականի փետրվարի 10-ին: Նա դեռեւս անչափահաս տարիքում է «օրենքով գող» կնքվել, սակայն այդ ամենով հանդերձ՝ իր ամբողջ կյանքի ընթացքում ո՛չ մարդ է սպանել, ո՛չ էլ սպանելու հրաման տվել: Իր 63 տարվա կյանքի ընթացքում դատապատվել է 15 անգամ եւ միշտ նստել է «զանգից զանգ», այսինքն՝ երբեք ժամանակից շուտ դուրս չի եկել: Ընհանուր հաշվով՝ ապրել է 63 տարի, որից 34 անցկացրել է բանտում:

SHAMSHYAN.com-ը ստորեւ կներկայացնի նրա կյանքի ամենահետաքրքիր մանրամասները: Ուղղիչ աշխատանքային գաղութներում Սվո Ռաֆը միշտ խախտել է ռեժիմը, հրաժարվել աշխատանքից, հարձակում է գործել պաշտոնական անձանց վրա, ինչպես նաեւ անհաջող փորձել արել կալանավայրից փախչելու: Նրա հետ հատկապես չեն սիրել գործ ունենալ քննիչները:

Սվո Ռաֆն իր ամբողջ կյանքի ընթացքում երբեք ցուցմունք չի գրել, չի ստորագրել ոչ մի արձանագրություն, այսինքն՝ պահպանել է իրական «օրենքով գողի» վարվելաձեւը: Նրա կամային հատկանիշներն էր հենց գլխավոր մեխը, որ դեռեւս անչապահաս տարիքում արժանացավ «օրենքով գողի» տիտղոսին: Սվո Ռաֆը չէր ծխում, չէր խմում, չէր հայհոյում, թմրանյութեր չէր օգտագործում: Եվ նույնիսկ շատ հաճախ կրկնում էր, որ ով «սրսկվում է», ուրեմն՝ «գող» չէ, քանի որ նույնիսկ հավատարիմ ընկերը դեղի ազդեցության կամ դրա բացակայության դեպքում կարող էր հեշտությամբ մատնել: Այդպես եղավ նաեւ իր դեպքում:

Ի դեպ, Խորհրդային միության «օրենքով գողերը» ամբողջությամբ տարբերվում են ներկայիս «գողերից», քանի որ նրանք ավանդապահ էին եւ նվիրված իրենց օրենքներին: Այսինքն, եթե «գլխներին դրեցին թագը», ամեն ժամ, ամեն վայրկյան պետք է արժանի լինեն այդ կոչմանը: Սվո Ռաֆն այդ ավանդապահներից մեկն էր, ով ազատազրկվել է «Լեֆորտովյան», «Բուտիրկա», «Մատրոսկայա տիշինա», «Կոլիմայի» «զոնաներում», «Կիրովի վաննաներում», միջինասիական վիրապներում, որտեղ կյանքի գերագույն լարում էր պահանջվում՝ ֆիզիկական գոյությունը պահպանելու համար: Միջինասիական բանտերից հետո անազատությունը անցկացրել է Ուզբեկստանի Բուխարա քաղաքից 40 կմ հեռավորության վրա գտնվող անապատում: «Կարաուլ բազար» կոչվող այդ զնդանը 1 մետր տրամագծով եւ 10 մետր խորությամբ մի վիհ է, որտեղ 1973 թվականին պահվեց Ռաֆայել Բաղդասարյանը: Սնունդը եւ ջուրը նետում էին վերեւից, իսկ դատապարտյալը պետք է հասցներ որսալ դրանք: Այնտեղ նաեւ կարիճներ ու օձեր էին վխտում, սակայն Սվո Ռաֆը չի սիրել այդ մասին խոսել:

Այժմ այն մասին, թե ինչպես է նա հետագայում դառնում ԽՍՀՄ գաղութների «նայողը» եւ մնում առանձնահատուկ կահավորված խցում: 1992-1993 թվականներին Ռուսաստանում վայրագ սպանությունների ժամանակաշրջան էր: Երկար ժամանակ Ռուսաստանի մայրաքաղաքում նման դաժան ժամանակաշրջան չի եղել: Սվո Ռաֆը, ով այդ ժամանակ գտնվում էր Լեֆորտովոյի մեկուսարանում, քննիչների վկայությամբ ասել է, որ այս ամենը տեղի է ունենում այն պատճառով, որ ինքը բանտարկված է: Նա նաեւ զգուշացրել է, որ հանցավոր աշխարհում հավասարակշռությունը խախտվել է եւ դա դեռ սկիզբն է: Ի դեպ, նա միշտ ձերբակալվել է գողության, փաստաթղթերի կեղծման համար:

Սվո Ռաֆը հիմնականում զբաղվում էր հարկահավաքմամբ եւ զենքի առեւտրով: Գողական աշխարհում հրադադարը խախտվեց, երբ չեչենները, անարգելով սրբությունները, ցանկացան իշխանության գալ: Շուտով «Շրամ Գենան», ով ազգությամբ վրացի էր, բայց ղեկավարում էր չեչենական մաֆիան, Սվո Ռաֆի մտերիմների հետ տեղեկություն է ուղարկում, որ իրենք ցանկանում են ձեռքը գցել Ռուսաստանի շուկաների «հարկահավաքումը», որը պատկանում էր Սվո Ռաֆին: Ի դեպ, ժամանակին Սվո Ռաֆը շատ էր օգնել նրանց, թույլ չէր տվել, որ կոտրեին կամ տապալեին: Սա իսկական «օրենքով գողերի» համար բացարձակ երեսպաշտություն էր, որը երբեք չէր ներվում: Սվո Ռաֆը սպանությանը չհամաձայնվեց, քանի որ դրան չէր դիմել եւ սկզբունքնորեն չէր դիմի, սակայն քաջ գիտակցեց, որ իրենց լուրջ պայքար է սպասվում, որովհետեւ գործ ունի երեսպաշտների մի խմբի հետ, որը աղ ու հացը չի հարգում, ինչը Սվո Ռաֆի համար սրբություն էր համարվում: Ռաֆայել Բաղդասարյանն այդ գործը թողեց Մոսկվայի իշխանություններին, քանի որ չեչեններն առաջին հերթին նրանց հակառակորդներն էին: Հատկապես այն դեպքում, երբ իրենց ընկեր «Յապոնչիկն» արդեն ԱՄՆ-ում էր եւ ոչնչով չէր կարող օգնել: Սվո Ռաֆը չսխալվեց, եւ նրա սցենարը դրական արդյունքը տվեց:

Նրան վերջին անգամ ձերբակալեցին 1992 թվականի դեկտեմբերի 23-ին՝ «Մինսկ» հյուրանոցի 621 համարում: Ձերբակալվեց Ռուսական հատուկ ծառայության կողմից եւ կալանքի տակ առնվեց Ռուսաստանի Ազգային Անվտանգության ծառայության «Լեֆորտովո» բանտում: Սվո Ռաֆի ձերբակալման ժամանակ ատգրավվում է հազվագույտ «Այգամ» ատրճանակ-գնդացիրը, որը գտնվում է ամերիկյան հատուկ ծառայության զինանոցում: Զենքը կրակելիս միայն մի փոքր թխկոցի ձայն է գալիս: Ավելին, զենքի այդ տեսակի վրա ոչ մի մատնահետք չի մնում:

1993 թվականին Սվո Ռաֆին «Աշոտ Բալյան» անվան տակ բերում են թիվ 20 հիվանդանոց, ուր պատահական մարկանց չեն տանում: Նա, գիտակցության գալով, հազիվ շշնջում է, որ ծիրանի հյութ է ուզում: Նրա երիկամներն արդեն արյունահոսում էին: Ինչպես հետագայում հիշել է նրան խնամող քույրը, Սվո Ռաֆը սկսել էր մենախոսել: Չնայած Ռաֆայել Բաղդասարյանը չխոսկան էր, բայց հիվանդանոցում եղած այդ կարճ ժամանակահատվածում նա իր հետ խոսելով պատմել է իր ամբողջ կյանքը եւ փորձել վերլուծել այն: «Բռնություն, բռնություն, ամենուր բռնություն է: Ամեն մեկը ցանկանում է ապացուցել իր հզորությունը: Սակայն պետք է մտածել, որ ամեն մի բռնության դեմ մի նոր բռնություն կարող է կանգնել»,- մենախոսել է Ռաֆայել Բաղդասարյանը: Այնուհետեւ շարունակել, որ չնայած աղքատությանը, պատերազմական եւ հետպատերազմական տարիներին, Երեւանը հայտնի է եղել իր մարդկանցով, հզոր կամքի տեր մարդկանցով : «Խիստ կանոնակարգ հայրս ցանկանում էր, որ ես ականավոր լինեմ, կրթություն ստանամ: Բայց ես ազատության էի ձգտում, բացարձակ ազատույթան, որպեսզի ոչ մեկը չհրամայի ինձ, որպեսզի ինձ հարգեն, ես հզոր մարդկանց կողքին սովորում էի ապրելու բարդ գիտությունը: Մարդիկ չար են եւ չեն ցանկանում իրենց կողքին տեսնել ուժեղ մարդկանց, հետեւաբար, իմ նման հազարավոր մարդիկ կործանվել են: Ես իմ բնավորությամբ, իմ ցանկություններով կկործանվեի, «ոտքի տակ» կմնայի: Ուստի ստիպված էի ինձ համար «զրահ կարել»՝ այս չար աշխարհում դիմակայելու համար: Բայց բավական է. ես, որ երբեք ձեռք չեմ բարձրացրել Աստծո ամենամեծ շնորհի՝ կյանքի վրա, ինձ ջարդել ու ավերել եք: Ես ինձ ասպետ չեմ համարում, չէ՛, բայց ուզում էի, որ այս անկատար ու թերի աշխարհում հավասարակշռություն ստեղծեի: Սակայն, ի վերջո, դուք արդարն ու բարին դուրս եկաք, իսկ ես՝ հանցագործը: Ոչինչ, ժամանակը կուղղի ամեն ինչ: Գուցե ես չլինեմ, բայց ժամանակն ամեն մեկին իր ճիշտ տեղում կնստեցնի»,- ավելացրել է գողերի կնքահայրը եւ բուժքրոջից մահվանից առաջ ծիրանի հյութ խնդրել: Այդուհանդերձ, Սվո Ռաֆը չի ցանկացել, որ որեւէ մեկն իր ճանապարհն ընտրի:

Հաջորդ օրը հայտարարում են նրա մահվան մասին եւ նոր միայն թույլ տալիս, որպեսզի նրա այցելեն եւ տեղափոխեն: Հարկ է նկատել, որ Սվո Ռաֆի ընկերները միլիոնավոր դոլարներ էին շրջանառության մեջ դրել նրան բանտից ազատելու համար, սակայն իրավապահները Սվո Ռաֆին ցանկացած գումարից բարձր էին գնահատում: Ավելին, նրանք գողերի կնքահոր մահից հետո հայտարարեցին, թե նա մահացել է իր բնական մահով, սակայն դատաբժշկական փորձաքննությունը հակառակն է ապացուցել: «Յապոնչիկը» իմանալով այդ մասին, ասել է. «Ես կորցրեցի եղբորս»:

Սվո Ռաֆին հրաժեշտ տալու համար 1993 թվականի հունիսի 26-ին 8 ինքնաթիռներով Երեւան ժամանեցին մի խումբ հայտնի դեմքեր, ովքեր իրենց երկրների քրեական ոստիկանության արխիվներում գրանցված էին որպես «օրենքով գողեր»: ՀՀ մայրաքաղաք էին եկել էին Մոսկվայից, ԱՄՆ-ից, Գերմանիայից, մի խոսքով՝ Եվրոպական բոլոր երկրներից: Եկել էին նույնիսկ Ադրբեջանից, ովքեր իրենց հետ բերել էին հսկայական քանակությամբ մազութ, ինչի արդյունքում Երեւանը 3 օր շարունակ Սվո Ռաֆի պատվին չհոսանքազրկվեց: Դադարեցված է եղել մայրաքաղաքի երթեւեկությունը, իսկ երբ հանգուցյալին դուրս են բերել փողոց, տասնյակ աղավնիներ են բաց թողնվել երկինք:

Սվո Ռաֆն այն բացառիկներից էր, որ դեռ մահվանից առաջ էր լեգենդ դարձել: Հուղարկավորությունը կատարում է Սուրբ Գայանե եկեղացու քահանա Տեր Գուրգենը, ով իր խոսքում ընդգծել է. «Երեւի դուք դեռ չեք գիտակցում, թե ինչ անձնավորության ենք հուղարկավորում, նա մեր պատմության առասպելն էր: Նման մարդիկ ծնվում են 100 տարին մեկ անգամ: Նա շատ բան է արել հայ Առաքելական եկեղեցու համար: Նրա մասին խոսելու են այնպես, ինչպես այսօր խոսում են Անդրանիկի ու Նժդեհի մասին»:

Շատ հետաքրքիր է եղել նաեւ Սվո Ռաֆի ծանոթությունը քահանայի հետ: «Մի անգամ ինձ հրավիրեցին ինչ-որ ճաշկերույթում սեղան օրհնելու եւ ասացին, որ սեղանակիցները «գողեր» են, իսկ սեղանի գլխին «օրենքով գող» Սվո Ռաֆն է: Ի՞նչ անեի, ի՞նչ ասեի, եթե նրանց մասին վատ խոսեի, ասեի, որ գող են, գիշերով ինձ կվերացնեին այս անցավոր աշխարհից: Երկար մտածելուց հետո մոտեցա եւ ասացի. «Հարգելի գողեր, խնդրում եմ՝ նայեք դուրս: Հարցրեցի՝ տեսնու՞մ են, թե ինչպես են ծառի տերեւները շարժվում, ասացին, որ հա, ինչից հետո ավելացրեցի, որ Աստվածաշնչում գրված է, որ անգամ ծառի այս տերեւն առանց Աստծո հրամանի չի շարժվում: Աստված, եթե գտնի, որ դուք չպիտի լինեք, 1 գիշերվա մեջ ձեզ կջնջի: Բայց ասացի, որ դուք հիմա կաք, ձեր ցավը տանեմ: Ես ո՞վ եմ, որ Աստծո գործերին խառնվեմ»,-պատմել է Տեր Գուրգենը, որից հետո գողերը նրան շատ են սիրել:

Քանի որ նա սպանվել է Ռուսաստանում, Սվո Ռաֆի կենսագրությունն ուսումնասիրած գրող Սերգեյ Գալոյանից հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք սպանության հեղինակները բացահայտվեցին, քրեական գործ հարուցվե՞ց, մարդիկ բանտարկվեցի՞ն, թե՞ ոչ, ինչին ի պատասխան, Ս. Գալոյանն ասաց. «Ձերբակալվածներ չեղան: Իրավական առումով գործը կոծկվեց: Գրեցին, թե հանկարծամահ է եղել»: Հարցին, թե գողական աշխարհն է՞լ վրեժխնդիր չեղավ նրա մահվան համար, նա ավելացրեց. «Նրա մահվանից 2 ամիս անց շղթայական սպանություններ եղան: Չեչեններից մոտավորապես 30 մարդ սպանվեց»:

շենք, որ Սվո Ռաֆն ունեցել է շատ ընկերներ, որոնց հետ մանկությունից է կապը պահպանել: Նրանց թվում էր նաև Ջիվան Գսպարյանը, ում երաժշտությունը, ինչպես Սվո Ռաֆն է ասել, հոգին տակն ու վրա է անում: Միշա Քլանթարովին էլ խոստացել էր, որ նրա թոռան կնունքի քավորը պետք է դառնա: Իսկ Սվո Ռաֆի աջ ձեռքը եւ մշտական ուղեկիցը ադրբեջանցի Ֆիքրեթ Մահեռամովն էր: Լեգենդար «օրենքով գողը» ծնվել է Գետառի ափին, շախմատի տան հարեւանությամբ (նախկինում Ալավերդյան, այժմ՝ Հանրապետության փողոցում): Իսկ մինչ այդ նրա հայրը` Մկրտիչ Բաղդասարյանը, Արմավիրի շրջանի Գետաշեն գյուղից ընտանիքը տեղափոխել էր Երեւան: Աշխատասեր հայրը շատ խիստ է եղել եւ ցանկացել է երեխաներին տեսնել բարեխիղճ եւ ազնիվ աշխատանքում:

Սվո Ռաֆը սովորել է Մաքսիմ Գորկու անվան դպրոցում: Նա դպրոց է հաճախել 8 տարեկանից: Հասակակիցների վկայությամբ նա ուսման նկատմամբ հետաքրքրություն չի ցուցաբերել եւ միջակ է սովորել, բայց միջավայրում տարբերվելու, մյուսներից զատվելու, կապեր հաստատելու առանձնակի շնորհ է ունեցել: 6-րդ դասարանում նա թողնում է դպրոցը: Լինելով չափազանց հանդուգն, ոչնչից եւ ոչ մեկից չվախենալով, այնուամենայնիվ, նա մարդկանց չէր նեղացնում: Բանվորությունը փոխելու համար հոր ծեծը հետագայում նրա վրա լուրջ հետք է թողել: Նա հոր կշտամբանքներին հակառակ ցանկացել է դառնալ կայացած անձնավորություն, ում կհարգեր ամբողջ աշխարհը, եւ այդպես էլ եղավ:

15 տարեկանում նա փախչելով տնից՝ հաստատվում է Մոսկվայում, որտեղ սկսում է իր հասակակիցների հետ փախչել Թուրքիա՝ «Վահանի բաղերը»: «Վահանի բաղերի» նայողը երեխաների էր հավաքում և ուղարկում գողության: Հայրը, իմանալով այդ մասին, Սվո Ռաֆին անձամբ հանձնում է միլիցիայի ձեռքը, որից հետո էլ սկսում է Ռաֆայելի ճանպարհը դեպի փորձություններ: Հանցագործ աշխարհում Սվո Ռաֆն առավել կարեւոր դեր է սկսել խաղալ 1988 թվականին՝ այն ժամանակվա «գողական» առաջնորդի եւ իր ընկերոջ՝ Վալերիա Կուչոլորիայի՝ «Պիսսոյի» մահից հետո: Այդ ժամանակից սկսած Սվո Ռաֆն ամենաբարդ հարցերն է լուծել, խմբավորումների վեճեր հարթել: Ունեցել է 3 անձնագիր, որպեսզի թաքցներ իր դատվածության փաստը: Բայց երբեք շքեղ բնակարան չի ունեցել: Նրա կենսագրությունը մաքուր էր. թանկարժեք մեքենաներ չի գնել, նրան Mercedes-ը տրամադրել էր «օբշչյակը»:

«Օրենքով գողերից» քչերին են «անմահացրել», որոնք ունեցվածք չեն դիզել, և այդ բացառիկներից էր մեր հայրենակից Սվո Ռաֆը: Սակայն այդ հանգամանքը չի խանգարել, որ Արցախի ազատագրական պայքարի համար հսկայական ռազմական եւ պարենային օգնություն տրամադրեր Հայաստանին: Մոսկվայից իր ադրբեջանցի ընկերների օգնությամբ զինամթերքով և առաջին անհրաժեշտության ապրանքներով բեռնված ադրբեջանական բեռնատար մեքենաներ է փախցրել եւ ուղարկել Արցախ: Նա կազմակերպել է 1 հայկական եւ 2 ռուսական ջոկատներ, ովքեր այդկերպ էին փորձում Արցախյան պատերազմին օգնել:

Սվո Ռաֆը երբեք չի սիրել խոսել այն մասին, որ պատերազմի դաշտ է մատակարարել մեծ թվով զինամթերք, հագուստ եւ սնունդ: «Գողական հավաքի» ժամանակ «գողականներին» ապշեցրել է Սումգայիթում Բակուր Կարապետյանի նկարահանած կադրը, որում ինչ-որ մեկը «գողական աշխարհի» նշաններով օգնություն է խնդրել: Բակուր Կարապետյանը չի հասկացել, թե դա ինչ է նշանակում, սակայն «քրեական հեղինակություններին» այդ կադրը շատ է հուզել: Միևնույն ժամանակ Սվո Ռավը նշել է, որ այդ պատերազմը «գողականներինը» չէ, քանի որ իրենք իրենց օրենքի շրջանակում խաղաղ են եւ սերտ համագործակցում են ազերիների հետ և չի խանգարել, որ ադրբեջանցի «օրենքով գողերը» նրան օգնեն զենք ուղարկել Ղարաբաղ: Հարկ է նկատել, որ Սվո Ռաֆը երբեք չի գնացել «թաց գործերի»: Ի՞նչ է նշանակում դա: Նա ամեն կերպ հեռու էր մնում սպանություններից: Իր հարցերը լուծելու հազար ու մի ձեւ ուներ, բայց նրա անչափ մեծ հեղինակությունը պայմանավորված էր նաեւ դրանով:

Ռաֆայել Բաղդասարյանն ամուսնացել է Սուրբ Գայանե եկեղեցում, քանի որ աստվածասեր մարդ էր: Դա նրան փոխանցվել է պապից՝ Տեր Սահակից, ով Հոկտեմբերյանի եկեղեցու քահանան էր: Հարսանիքը տեղի է ունեցել Սեւանի «Փարվանա» ռեստորանում, որտեղ հավաքվել էին ողջ քրեական աշխարհի հեղինակությունները: Նրանց թվում այնպիսիններն էին, ովքեր միմյանց հետ հակամարտության մեջ էին, սակայն հարսանեկան արարողությունն անցավ առանց միջադեպերի: Սվո Ռաֆի հարսանիքի քավորը եղել է «Դեդ Հասանը»: Հարսանիքի ժամանակ Սեւանի ամբողջ տարածքը հսկվել է նաեւ Ներքին գործերի ու իրավապահ համակարգի կողմից: Սվո Ռաֆի հարսնացուն վրացահայ Նատաշա Պանասյանն էր: Այդ ամուսնությունից Ռաֆայել Բաղդասարյանը դուստր ունեցավ, ում, ի պատիվ իր սիրելի մոր, անվանեցին Ռեբեկա: Սական Սվո Ռաֆի ձերբակալությունից հետո կինը աղջկան վերանվանում է Դիանա և մեկնում Վրաստան՝ հարազատների մոտ: Ռաֆայել Բաղդասարյանը վ երջնականապես խզում է իր կապերը նախկին կնոջ հետ, երբ վերջինս չի մասնակցում Սվո Ռաֆի մոր թաղմանը:

Հայտնի է այն մասին, որ Սվո Ռաֆը սիրավեպ է ունցել ռուս հայտնի երգչուհի Լյուբով Ուսպենսկայայի հետ, իսկ նրա «Ջիգյար» երգը նվիրված է հենց Սվո Ռաֆին: Ռաֆայել Բաղդասարյանի ամենասիրելի ուտեստը ձուկն է եղել: Պատմում են, որ օրերով կարող էր հաց չուտել, բայց եթե 2-3 օր ձուկ չէր ուտում, ասում էր, որ 2-3 օր ոչինչ չի կերել: Շատ է սիրել նաև սլացիկի և թռիչքի մեջ ձիեր նկարել: Մեծ հետաքրքրությամբ էր ուսումնասիրում փիլիսոփայությունը եւ այդ մտնում քննարկումների մեջ: Նա նաեւ համբերության մեծ պաշար է ունեցել եւ երբեք առաջինը զրույցը չի սկսել, հարց չի տվել: Տարիների ընթացքում նա հոյակապ յուրացրել էր իր առաջին վարպետի՝ Կրասնոդարցի Աղվանի վարվելաձեւը, այն է՝ ավելի շատ լսել, քան խոսել: Անարատորեն պահպանել է նաև «գողական աշխարհի» բոլոր «սրբությունները»:

Սվո Ռաֆը մինչ օրս շարունակում է մնալ այն բացառիկ կնքահայրերից մեկը, ով դեռեւս մահվանից առաջ էր «անմահացել»: Եվ ամենակարեւորը՝ «Սվո Ռաֆ» նրան կոչեցին զուտ այն պաճառով, որ բոլորը նրան անձնականացրած էին սիրում ու համարում իրենցը: Եվ այդպես նա բոլորի համար դարձավ «Սվո Ռաֆ» (Свой Раф):

Պատրաստեց ՏԱԹԵՎ ՄԵՍՐՈՊՅԱՆԸ

Հ.Գ
Հիմնական աղբյուրը՝ Ռաֆայել Բաղդասարյանի կյանքին նվիրված գրող Սերգեյ Գալոյանի գրքից:

Комментариев нет:

Отправить комментарий

Edmon Nersisyan