Լեո Մեսսին 3 - րդ անգամ անընդմեջ ճանաչվեց աշխարհի լավագույն խաղացող,
իսկ Բարսելոնան դարձավ պատմության մեջ ամենաշատ Ոսկե գնդակ ունեցող
ակումբը: 2 - րդ տեղում Միլանն ու Յուվենթուսն են 8 - ական Ոսկե գնդակով:
1960 թվականին Լուիս Սուարեսը ճանաչվեց աշխարհի լավագույն խաղացող և սկիզբ դրեց կատալոնական ակումբի խաղացողների հաղթանակներին այդ անվանակարգում: Եվ այժմ արդեն կապտանռնագույններն ամենաշատ Ոսկե գնդակ նվաճած ակումբն են: Սուարեսը, Կրույֆը (2 անգամ), Ստոյիչկովը, Ռիվալդոն, Ռոնալդինյոն և Մեսսին (3 անգամ) ակումբին այդ փառահեղ մրցանակը բերած խաղացողներն են:
4 Ոսկե գնակ վերջին 10 տարում
Վերջին 10 տարում Բարսելոնայի ներկայացուցիչները 4 անգամ ճանաչվել են լավագույնն աշխարհում` 1 անգամ Ռոնալդինյոն (2005 թվականին) և 3 անգամ Մեսսին (2009, 2010 և 2011): Հենց նրանց շնորհիվ է, որ Բարսելոնան այժմ ամենաշատ Ոսկե գնդակներ ունեցող ակումբն է:
Մեսսին հասնում է Կրույֆին
3 անընդմեջ Ոսկե գնդակներով, Լեոն հավասարվեց Միշել Պլատինիի ռեկորդին, ինչպես նաև Կրույֆին ու Վան Բաստենին: Ընդ որում, Կրույֆն իր 3 լավագույն խաղացողի կոչումներից 2 - ը նվաչել է 1973 և 1974 թվականներին, երբ հանդես էր գալիս Բարսայի կազմում:
Комментариев нет:
Отправить комментарий