Արգենտինական մամուլը չի թաքցնում իր ուրախությունն ու հպարտությունը Լեոյի հաղթանակի համար: Միջազգային լրատվամիջոցներ գովեստի խոսքեր են շռայլում Ոսկե գնդակի եռակի հաղթողի հասցեին:
Ոսկե գնդակը ստանալուց հետո, Լեո Մեսսին հայտարարեց. "Ես զգում եմ, որ Արգենտինայում ինձանով հպարտանում են այնպես, ինչպես երբևէ չէին հպարտացել: Ես շատ շնորհակալ եմ": Եվ իսկապես, արգենտինական մամուլը չի դադարում գովել Լեոյին:
Մասնավորապես, Nuevo Diario - ն նշում է, որ "հարձակվողը գտնվում է աշխարհի գագաթին": Արգենտինական ամենահեղինակավար Ole պարբերականը գրում է. "Ոսկե տղան, ևս 1 հեթ - տրիկ Մեսսիի հաշվին": Պարբերականը նաև նշում է, որ "Բարսայի խաղացողը, հաղթելով 3 - րդ անընդմեջ Ոսկե գնդակը, պատմություն է կերտում": Clarin - ն էլ ընդգծում է, որ "Մեսսին 3 - րդ անգամ անընդմեջ նվաճում է Ոսկե գնդակը, ինչը հաջողվել էր միայն Պլատինիին":
La Nacion - ն էլ հիշեցնում է, որ "սա յուրահատուկ ձեռքբերում է, քանի որ նա դեռ 24 տարեկան է":
Մեսսիին գովում էին ոչ միայն արգենտինական, այլև այլ երկրի լրատվամիջոցներ`
L'Equipe. "Մեսսին միանում է Աստվածներին"
La Gazzetta Dello Sport. "Մեսսին Մարադոնայից լա՞վն է"
Daily Mail. "Պարզապես լավագույնը! Մեսսին հաղթում է Ոսկե գնդակը"
Bild. "Մեսսի, Դուք լավագույնն եք"
El Pais. "Սա Ձեզ համար է, Չավի"
Mundo Deportivo. "Ոսկե հեթ - տրիկ"
Sport. "Բարսայի հիմնը"
El 9. "Առաջինը 3 - ը"
Комментариев нет:
Отправить комментарий