Մարադոնա. Պետք է Մեսսիին հանգիստ թողնել

Արգենտինայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան, որն այժմ գլխավորում է ՕՄԷ-ի «Ալ Վասլը», կոչ է արել ԶԼՄ-ների ներկայացուցիչներին և մնացած բոլորին հանգիստ թողնել իսպանական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիին:
Մարադոնան կարծում է, որ իր հայրենակիցը շատ մեծ ճնշման տակ է գտնվում, քանի որ ազգային հավաքականում նրա ելույթներն անընդհատ քննարկվում են։
«Մեսսիին հանգիստ թողեք։ Նա մինչև ուղնուծուծը արգենտինացի է։ Եվ եթե նա հավաքականում չի խաղում այնպես, ինչպես «Բարսայում», ապա անհրաժեշտ է զինվել համբերությամբ կամ էլ նրան փոխել ուրիշ խաղացողով։ Հակառակ դեպքում, նա կհօգնի այդ խոսակցություններից։
Ես տեսել եմ, թե նա ինչպես է աշխատում ազգային հավաքականի մարզումների ժամանակ, և գիտեմ նրա ցանկության մասին՝ խաղալ ինչքան հնարավոր է լավ ազգային հավաքականի կազմում», – ասել է Մարադոնան։
Комментариев нет:
Отправить комментарий