Հայաստանը չպետք է մասնակցի Ադրբեջանում կայանալիք երգի միջազգային մրցույթին։ Ավելի ճիշտ կլինի, որ ոչ ոք չգնա։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց երգչուհի Նունե Եսայանը՝ պատասխանելով այն հարցին՝ արդյոք Հայաստանն այս տարի պե՞տք է ներկայանա միջազգային այս մրցույթին։
Հարցին՝ այդուհանդերձ, եթե Հանրային հեռուստաընկերությունը որոշի մասնակցել «Եվրատեսիլ-2012»-ին, ո՞ւմ կցանկանար երգչուհին տեսնել Բաքվում (վերջերս շրջանառվում են հիմնականում ամերիկաբնակ երգչուհի Լուսիա Մունի, «Դորիանս» ռոք խմբի անունները), վերջինս պատասխանեց, որ Գոռը (Գոռ Սուջյան, խմբի վոկալիստ) կկարողանա ինչպես հարկն է ներկայացնել Հայաստանը։ «Գոռը թող հաջորդ տարի գնա։ Միանշանակ, ադրբեջանցիներին շատ կլինի, որ մենք գնանք նրանց քաղաք։ Կապ չունի՝ մենք ներկայանանք լավ, թե վատ։ Դա լրիվ երկրորդական հարց է»,- հավելեց Ն. Եսայանը։
Նրա խոսքով՝ մեծ բան չէ, եթե Հայաստանը մի տարի էլ չմասնակցի «Եվրատեսիլին»։ «Դա մեծ բան չէ մեր կյանքում։ Թող ամեն ինչ ընկնի իր հունի մեջ, ու հաջորդ տարի մասնակցենք երգի մրցույթին»,- խոսքը եզրափակեց երգչուհին։

by 1in.am
Комментариев нет:
Отправить комментарий