23 окт. 2011 г.

ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԷՊԻԿԵՆՏՐՈՆԸ ԵՂԵԼ Է ՎԱՆԸ






Հոկտեմբերի 23-ին, ժամը 15.41-ին գրանցվել է 7.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Թուրքիայում՝ Վան քաղաքից 38 կմ հյուսիս:
Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ Վանում շարունակվում են հետցնցումները:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա, իսկ ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 9-10 բալ:
Երկրաշարժը զգացվել է 3-5 բալ ուժգնությամբ ՀՀ տարածքում, նաև` Երևանում:
Երևանում մարդիկ դուրս են գալիս շենքերից: Երկրաշարժից հետո մոտ մեկ ժամ գրեթե չէր աշխատում բջջային կապը:
Աարտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեռևս տվյալները ճշտվում են, և կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Комментариев нет:

Отправить комментарий

Edmon Nersisyan