16 июл. 2012 г.

Հաքերները համացանցում տեղադրել են Yahoo-ի 453 հազար հաշիվների ծածկագրերը



Անհայտ հաքերները գողացել են Yahoo-ից օգտնվողների տասնյակ հազարավոր լոգիններն ու ծածկագրերը: Նրանք այդ տվյալները հասարակ տեքստային ֆայլերի տեսքով տեղադրել են D33D Company-ի կայքում:
Ինչպես հաղորդում է NEWSru.com-ը, հաքերները հույս են հայտնել, որ ենթադոմենի անվտանգության համար պատասխանատու մարդիկ, ծածկագրերի հրապարակումը կընդունեն «որպես ահազանգ, այլ ոչ որպես սպառնալիք»:
Նրանց խոսքով, ընկերության սերվերների աշխատանքում էլի կան որոշ «անցքեր», որի պատճառով Yahoo-ն կարող է կրել էլ ավելի մեծ վնաս:
«Հետագա գրոհներից խուսափելու համար մենք չենք բացահայտել ենթադոմենը եւ խոցելի համակարգի այլ պարամետրեր»,-ասված է հաքերների հայտարարության մեջ:
Yahoo-ում ծածկագրերի արտահոսքի փաստը դեռ չեն հաստատել:

Комментариев нет:

Отправить комментарий

Edmon Nersisyan