16 июл. 2012 г.

Գիտնականները պարզել են, թե որ դիրքով են սեքսով զբաղվել դինոզավրերը




Գիտնական-պալեոնթոլոգները հայտարարել են, թե գիտեն` որ դիրքով են սեքսով զբաղվել դինոզավրերը: Երբ նախապատմական կենդանիների բազմացման ժամանակ է եկել, դինոզավրերը սեռական ակտն արել են հավերի պես: Բոլոր դինոզավրերի մոտ էլ դիրքը եղել է նույնը` անկախ չափերից, քաշից, մեջքին շարված եղջյուրներից, հաղորդում է NEWSru. Com-ը:
1988թ. պալեոնթոլոգ Բեւեռլի Հելսթեդը նկարագրել էր դիրքը, իսկ այսօր նրա գործընկերները նշել են, թե հենց այդ կերպ էլ տեղի է ունեցել մերձեցումը:
Պարզվել է, որ դինոզավրերի մոտ, ինչպես ժամանակակից թռչունների եւ սողունների մոտ, մեկ անցք է եղել եւ բազմացման համար արտաքին սեռական օրգանների կարիք չեն ունեցել, թեեւ չի բացառվում, որ որոշ դինոզավրեր արական սեռական օրգան են ունեցել մինեչւ 3,5 մետր երկարությամբ:




Комментариев нет:

Отправить комментарий

Edmon Nersisyan