22 мар. 2012 г.

Windows 8-ի վրա աշխատող առաջին պլանշետը կարտադրի Lenovo-ն



Windows 8 հիմքի վրա աշխատող առաջին պլանշետը կթողարկի Lenovo-ն, հաղորդում է The Verge տեխնոբլոգը վկայակոչելով ընկերությանը մոտ կանգնած սեփական աղբյուրները:Սարքը վաճառքի կհանվի Windows 8 օպերացիոն համակարգի հետ նույն օրը: Ըստ տեղեկությունների՝ վաճառքը կկայանա հոկտեմբերին: Պլանշետի բնութագրիչները չեն հաղորդվում, հայտնի է միայն, որ այն կաշխատի Intel արտադրության պրոցեսորով: Microsoft-ի նոր օպերացիոն համակարգի վրա աշխատող պլանշետներ թողարկող արտադրողների շարքում նշվում են նաև Dell, Hewlett-Packard, Asus և Nokia ընկերությունները:Հունվարին տեղի ունեցած CES ցուցահանդեսի ժամանակ Lenovo-ն ներկայացրեց Windows 8-ով աշխատող նոութբուքի և պլանշետի հիբրիդը: Այն կրում է Lenovo Yoga անվանումը և աշխատում է Intel պրոցեսորով:

Комментариев нет:

Отправить комментарий

Edmon Nersisyan