29 февр. 2012 г.

Հակառակորդի գնդակից զինվոր է վիրավորվել



Հակառակորդի կողմից արձակված գնդակից, փետրվարի 25-ին, ըստ նախնական տվյալների, որովայնի շրջանում հրազենային մարմնական վնասվածք է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Արման Մուրադի Սեդրակյանը: Այս մասին NEWS.am-ի  թղթակցի հետ զրույցում  տեղեկացրեց ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյան:
Զինվոր Արման Սեդրակյանին սկզբում տարել են Նոյեմբերյանի հոսպիտալ, սակայն ժամեր անց տեղափոխել են Երեւանի կենտրոնական կլինիկական  զինվորական հոսպիտալ: Ներկա դրությամբ նրա առողջական վիճակը բավարար է:
ՀՀ ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը հայտնեց նաեւ, որ տեղի ունեցածի կապակցությամբ ՀՀ ՊՆ քննչական ծառայության 6-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ 34-104  հոդվածի 1-ին մասով` սպանության փորձ  հատկանիշներով:
Նշենք, որ Արման Սեդրակյանը զորակոչվել է Էջմիածնի զինկոմիսարիատից` 2010թ-ի երկրորդ զորակոչին:

Աղբյուրը ` news.am

Комментариев нет:

Отправить комментарий

Edmon Nersisyan