20 февр. 2012 г.

Արթուր Աբրահամն իր հաջորդ մանամարտը կանցկացնի մարտի 31-ին


Արթուր Աբրահամն իր հաջորդ մանամարտը կանցկացնի մարտի 31-ին. Սպորտ

IBF վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամն իր հաջորդ մենամարտը կանցկացնի մարտի 31-ին: Հայազգի մարզիկը ռինգ դուրս կգա Կիլում (Գերմանիա)` Sparkassen-Arena մարզահամալիրում: Աբրահամի հակառակորդի անունը հայտնի կդառնա ավելի ուշ:

«Իմ նպատակը կրկին աշխարհի չեմպիոն դառնալն է: Ֆարիասի նկատմամբ տարած հաղթանակն այդ ուղղությամբ կատարած առաջին քայլն էր: Եվս 1-2 մենամարտ, և ես կրկին կպայքարեմ աշխարհի չեմպիոնի կոչման համար»,- Աբրահամին մեջբերում է Fightnews-ը:

Հիշեցնենք, որ Արթուր Աբրահամն իր նախորդ մենամարտն անցկացրել էր հունվարի 14-ին` 5-րդ ռաունդում նոկաուտի ենթարկելով արգենտինացի բռնցքամարտիկ Պաբլո Օսկար Ֆարիասին:
աղբյուրը`1in.am

Комментариев нет:

Отправить комментарий

Edmon Nersisyan