Աղմկահարույց միջադեպերով հայտնի քաղաքական գործիչ, Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար եւ նախագահի թեկնածու Վլադիմիր Ժիրինովսկին «Մենամարտ» («Поединок») հայտնի ծրագրի շրջանակներում բղավել է Ալլա Պուգաչովայի վրա, խոստացել իր հաղթանակի դեպքում թքել նրա վրա, մեղադրել նրան ծախվածության մեջ, համեմատել պոռնիկի հետ:
«Դնի.ռու»-ն հաղորդում է, որ Պուգաչովան, իր հերթին, Ժիրինովսկիին անվանել է «երկրի խայտառակություն», ծաղրածու եւ խելագար: Նա նաեւ ասել է` «Չգոռաս ինձ վրա, ապագա նախագահ»:
Ժիրինովսկին էլ պահանջել է, որ Պուգաչովան լռի, քանի որ օրենք չգիտի, բացի այդ «նա հինգ րոպեն մեկ ամուսին է փոխում»:
Սկանդալային հաղորդումը եթեր կհեռարձակվի փետրվարի 28-ի երեկոյան:
Սկանդալային հաղորդումը եթեր կհեռարձակվի փետրվարի 28-ի երեկոյան:
Աղբյուրը ` news.am
Комментариев нет:
Отправить комментарий