29 февр. 2012 г.

Դերեկ Չիսորան որակազրկվել է



Բռնցքամարտի միջազգային խորհուրդը (WBC) փետրվարի 29-ին գերծանրքաշային բռնցքամարտիկ Դերեկ Չիսորային անորոշ ժամանակով հանել է WBC-ի վարկանիշային աղյուսակից։
WBC-ի նախագահ Խոսե Սուլեյմանը նշել է, որ Վիտալի Կլիչկոյի հետ մենամարտից առաջ եւ հետո Չոսորայի պահվածքը վատագույնն էր պրոֆեսիոնալ բռնցքամարտի պատմության մեջ։
Բրիտանացին չի կարող WBC վարկածով մենամարտեր անցկացնել քանի դեռ կատաղությունը կառավարելու հոգեբանական թեստեր չի հանձնել, հաղորդում է WBC-ի պաշտոնական կայքը։
Առաջիկայում WBC-ն կվերանայի Չիսորայի գործը եւ, հնարավոր է, բռնցքամարտիկը տուգանվի եւ այլ պատժամիջոցների ենթարկվի։
Հիշեցնենք, որ Վիտալի Կլիչկոյի հետ մենամարտից առաջ Չիսորան ապտակել էր ուկրաինացուն եւ բերանի ջուրը թքել էր Վլադիմիր Կլիչկոյի երեսին, իսկ պարտված մենամարտից հետո ծեծկռտուք էր սարքել գերծանրքաշային կարգի աշխարհի նախկին չեմպիոն բրիտանացի Դեւիդ Հեյի հետ։
Մինչեւ այս Գերմանիայի բռնցքամարտի ֆեդերացիան (BDB) 100 հազար դոլարով տուգանել էր Չիսորային։
Մարտի 10-ին Չիսորայի գործը կուսումնասիրի Մեծ Բրիտանիայի բռնցքամարտի վերահսկիչ խորհուրդը (BBBC)։ Բացի այդ, Չիսորայի եւ Հեյի մասնակցությամբ միջադեպով զբաղվում է նաեւ Գերմանիայի ոստիկանությունը։

Աղբյուրը ` news.am

Комментариев нет:

Отправить комментарий

Edmon Nersisyan