Վերջին տեղեկությունների համաձայն Ֆրանսիայի սահմանադրական խորհուրդը հակասահմանադրական է ճանաչել ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը:
Ֆրանսիացի խորհրդարանականները, որոնք քվեարկել էին ցեղասպանությունների, այդ թվում նաեւ հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու օրինագծի օգտին, զարմացած են Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի օրենքի մերժմամբ: Այս մասին գրում է ֆրանսիական «Public Senat» կայքը:
«Ես այդ տեքստի օգտին քվեարկել եմ ամբողջ սրտով: Ինձ զարմացնում է Սահմանադրական խորհրդի որոշումը: Այդ որոշումը կարող էր ավելի ընդգրկուն լինել, քանի որ հիմնական խնդիրը նրանումն է, թե կարելի է օրենքի մեջ ներառել այն, ինչը ոմանց կարծիքով կապված է պատմության հետ: Ոմանք մտավախություն ունեին, որ Սահմանադրական խորհուրդը կդիմի նաեւ 2001 թվականին ընդունված օրենքին` Հոլոքոստի ժխտման քրեականացման Գեյսոյի օրենքին, սակայն Սահմանադրական խորհուրդը կանգ է առել վերջերս ընդունված օրենքի տեքստի վրա: Ինձ մոտ այն տպավորությունն է, որ մենք լողում ենք պղտոր ջրում եւ որ, ամենայն հավանականությամբ, այս հարցը նորից է բարձրացվելու »,– ասել է Ֆիլիպ Դալյեն` Սեն Սեն Դենի սենատորը`իշխող «Միություն հանուն ազգային շարժման» կուսակցությունից:
«Այս որոշումն արտահայտում է Ռոբերտ Բադենթարի կարծիքը (Ֆրանսիայի արդարադատության նախկին նախարար), ըստ որի` խորհրդարանը դատարան չէ »,– նշել է քրեական գործերով փաստաբան Վենսան Նիորեն, գրում է «Le Point»-ը:
«Խորհուրդը չի ասում, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչող 2001 թվականի հունվարի 29-ի օրենքը համարվում է ոչ սահմանադրական, այն պարզապես ասում է, որ օրենքը դեկլարատիվ է», – նշել է Նիորեն` ընդգծելով, որ իրավաբանական տեսակետից դեկլարատիվ օրենքը հետեւանքներ չի ունենում:

Միայն ցեղասպանությունները եւ որպես այդպիսին միջազգային դատարանի կողմից հայտարարված ռազմական հանցագործությունները կարող են լինել «նորմատիվ» օրենքների հիմքում, որն առաջացնում է Վենսան Նիորեի ցավակցությունը. «Չի կարելի մի կողմից ցավել 1915 թվականի ողբերգության համար, որն այն որակում է որպես ցեղասպանություն, իսկ մյուս կողմից էլ խանգարել պետական ժխտման քրեականացմանը ,– բարկանում է նա: Դա այն դեպքում, երբ զոհերը զրկված էին իրենց տանջարարներին Միջազգային քրեական դատարանում դատելու հնարավորությունից»:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր, փետրվարի 28-ին Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը ցեղասպանությունների, այդ թվում նաեւ Հայոց ցեղասպանության, ժխտման քրեականացման մասին օրենքը հայտարարել էր ոչ սահմանադրական:
Նշենք, որ ցեղասպանությունների ժխտման քրեականացման օրենքը, որը հայտնի է որպես Բուայեի օրենքմ ընդունվել էր Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից դեկտեմբերի 22-ին, իսկ այնուհետեւ վավերացվել Սենատում հունվարի 23-ին:
Մի խումբ ֆրանսիացի սենատորներ բողոքարկել էին այն Սահմանադրական խորհրդում:

Комментариев нет:
Отправить комментарий