Գերմանիայի ոստիկանությունը Մյունհենի օդանավակայանում ձերբակալել է բրիտանացի բռնցքամարտիկ Դերեկ Չիսորային, ով մենամարտի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ ծեծկռտուք էր սարքել իր հայրենակից Դեյվիդ Հեյի հետ. տեղեկացնում է Associated Press-ը:
Հաղորդվում է, որ Դ.Չիսորան որոշել է ծաղրել Դ.Հեյին` նրան հիշեցնելով իր պարտությունը 2011 թվականի հուլիսին Վիտալի Կլիչկոյի եղբոր`Վլադիմիր Կլիչկոյի հետ մենամարտում:
Լեզվակռվից հետո երկու բռնցքամարտիկները ծեծկռտուք են սարքել մամուլի ասուլիսի սրահում:
Բռնցքամարտիկներից բացի, ծեծկռտուքին մասնակցել են նաև նրանց ներկայացուցիչները, որի արդյունքում` վնասվածք է ստացել Հեյի մենեջեր Ադամ Բուտը:
Ծեծկռտուքի ժամանակ շշով, որը հավանաբար եղել է Չիսորայի ձեռքին, հարվածել են նրա գլխին: Հեյն իր հերթին` աչքի է ընկել նրանով, որ տեսախցիկի շտատիվով հարվածել է Չիսորայի մարզիչին:
Հիշեցնենք, որ նախօրեին Դ.Չիսորան պարտություն էր կրել ուկրաինացի բռնցքամարտիկ Վիտալի Կլիչկոյի հետ մենամարտում

Комментариев нет:
Отправить комментарий