14 янв. 2012 г.

Իսկ դու նարինջ սիրում ես?





Ինչպես արդեն գիտենք,նարինջը նպաստում է նյարդային համակարգի գործունեության կարգավորմանը:

Նարինջն օրգանիզմի համար օգտակար է մարսողական, էնդոկրին, սիրտանոթային և, մասնավորապես, նյարդային համակարգերի գործունեության կարգավորմանը նպաստելու տեսանկյունից: Միևնույն ժամանակ, այս միրգը լայն կիրառություն է գտել ատամնաբուժության, կոսմետոլոգիայի և, այսպես կոչված, բույրաթերապիայի շրջանակներում:Նարնջի բաղադրության մեջ պարունակվող վիտամինների և միկրոտարրերի թվարկումը, հիրավի, տպավորիչ շարք է կազմում: Այն ներառում է 5 տեսակի մրգաթթուներ, 14 վիտամիններ, 3 տեսակի հանքանյութեր, տարբեր ֆերմենտներ, խաղողային և մրգային շաքար: Մասնավորապես, նարինջը հարուստ է A, B1, B2, PP վիտամիններով և մի շարք միկրոտարրերով, ինչպիսիք են՝ մագնիումը, ֆոսֆորը, նատրիումը, կալիումը, կալցիումը, երկաթը: Սակայն նարնջի, ինչպես նաև մյուս բոլոր ցիտրուսների, գլխավոր առավելությունը վիտամին C-ն է: 150 գրամ նարնջի բաղադրության մեջ պարունակվում է 80 մգ ասկորբինաթթու, որը լրացնում է մարդուն օրվա ընթացքում անհրաժեշտ վիտամին C-ի պաշարը: Հատկապես աշնանը և գարնանն այս վիտամինի պահանջն օրգանիզմի կողմից մեծանում է: Նարինջն ունի ջերմիջեցնող հատկություն, որի մասին հայտնի է եղել դեռ վաղ անցյալում:

Комментариев нет:

Отправить комментарий

Edmon Nersisyan