Գիտնականները ներկայացնում են մի նոր հետազոտություն, ըստ որի՝ կատուները կարող են վտանգավոր լինել առողջության համար, հատկապես եթե դրանք ձեռք են բերվում ավելի մեծ տարիքում: Պարզվում է, որ եթե դուք կատուներ եք պահում մանուկ հասակից, ասթմա կամ տարբեր ալերգիկ հիվանդություններ ձեռք բերելու ավելի պակաս վտանգի տակ եք, քան եթե կենդանիներին ձեռք եք բերել ավելի մեծ տարիքում: Այդ դեպքում ալերգիկ հիվանդություններ ունենալու վտանգը գրեթե կրկնապատկվում է:
Իտալիայի Վերոնայի համալսարանի գիտնական Մարիո Օլիվերին ասում է, որ ինքն իր գործընկերների հետ հարցում է անցկացրել, որին մասնակցել է ավելի քան 6000 մարդ, որոնցից ոչ մեկը հետազոտությունը սկսելու ժամանակ ալերգիկ հիվանդություններ չի ունեցել: Հետազոտությունը տևել է 9 տարի, որի ընթացքում կատու չունեցող մեծահասակների 3 տոկոսը և կատու ունեցողների 5 տոկոսն ալերգիկ հիվանդություններ է ձեռք բերել: Ըստ Blisstree-ի՝ հետաքրքիրն այն է, որ ալերգիկ հիվանդություններ առաջանում են հատկապես այն դեպքում, երբ մարդիկ թույլ են տալիս, որ կատուն ազատ մուտք ունենա ննջասենյակ:
Ըստ http://1in.am-ի,,,,
Комментариев нет:
Отправить комментарий