Երգիչն 2012 թվական մտադիր է նոր տեսահոլովակով մուտք գործել, որի պրեմիերան կլինի նոր տարվա առաջին օրը` հունվարի մեկին:
“Ուզում եմ սիրել”. այսպես է կոչվում երգը, որն Անդրեն 2006 թվականին նվեր է ստացել Ռոբերտ Թառոյանից, “իր լավ ընկերոջ” հեղինակած ստեղծագործությունը ձայնագրվել է միայն չորս տարի անց` 2010-ին, իսկ տեսահոլովակը նկարահանել է այս ամռանը:
“Թող անցյալում մնան հուշերն իմ, ցավերն իմ… Առանց սեր չեմ կարող այլեւս ապրել”, - երգում է Անդրեն` ցանկություն հայտնելով, որ “Ուզում եմ սիրել”-ով իր համար նոր կյանք սկսվի:
“Դեռ փոփոխություն չկա, բայց հնարավոր է` տեսահոլովակից հետո երգում հնչող ցանկություններս ի կատար ածվեն” :
“Նկարահանել ենք Արիզոնայի Գրանդ Քանյոն կիրճում եւ Լաս-Վեգասում: Իմ բոլոր մտքերն օգնել է վիզուալացնել Արփի Կանդահարյանը: Սիրային դրվագներով տեսահոլովակը նաեւ հերոսուհի ունի”,- պատմել է Անդրեն` նշելով, որ սա իր ռեժիսորական երկրորդ աշխատանքն է. “Առաջինը “Սփոփանք” երգի հիման վրա էր”: Ըստ bravo.am-ի
Комментариев нет:
Отправить комментарий