Հռոմի պապն ու մի պատրիարք բիլիարդ են խաղում: Պատրիարքը հարվածում է, բայց վրիպում է:
-Ա՜յ, սատանան տանի՛, վրիպեցի:
-Սը՜սս,- ասում է Հռոմի պապը,- Աստված ձայնդ կլսի:
Քիչ անց պատկերը կրկնվում է:
-Ա՜յ, սատանան տանի՛, վրիպեցի:
-Սը՜սս,- կրկնում է Հռոմի պապը,- Աստված ձայնդ կլսի:
Քիչ անց պատրիարքը կրկին վրիպում է:
-Ա՜յ, սատանան տանի՛, վրիպեցի:
Այդ պահին ամպերը խառնվում են, ուժգին կայծակը խփում և տեղնուտեղը սպանում է Հռոմի պապին: Լսվում է ձայն վերևից.
-Ա՜յ, սատանան տանի՛, վրիպեցի:
Երբ ես փոքր էի, աղոթում էի, որ ինձ հեծանիվ լիներ: Հետո ես հասկացա, որ Աստված այլ կերպ է աշխատում. ես հեծանիվ գողացա և սկսեցի աղոթել, որ նա ինձ ներում շնորհի:
Քահանան տախտակներ է մեխում իր տան ցանկապատին։ Քիչ հեռու կանգնած է մի փոքրիկ տղա և աչք չի կտրում քահանայից։
– Դու երևի ատաղձագո՞րծ ես ուզում դառնալ, փոքրիկ,– հարցնում է քահանան։
– Չէ, պարզապես հետաքրքիր է, թե ինչ են ասում քահանաները, երբ մուրճով հարվածում են մատին:
Մեկը Աստծուն հարցնում է.
-Տե´ր, ի՞նչ է քեզ համար 1000000 տարին:
-Մեկ վայրկյան, զավակս:
-Տե´ր, իսկ ի՞նչ է քեզ համար 1000000 դոլարը:
-Մի կոպեկ, զավակս:
-Տե´ր, ինձ մի կոպեկ փող տուր:
-Մի վայրկյան սպասի´ր, զավակս...
Անձրևոտ գիշեր է, վարդապետը մոտոցիկլով` ետևը ժամկոչը նստած, փողոցով գնում է: Թրջված պետավտոտեսուչը հեռվից տեսնում ա մոտոցիկլի լույսն ու մտածում. «Էսա սրա հերը կանիծեմ. մի ֆառով ոնց ա ճանապարհ դուրս եկել»:
Մոտոցիկլը մոտենում ա, տեսուչը տխրում ա.
- Տե՛ր հայր, էս կեսգիշերին, անձրևին չե՞ս վախենում, մոտոցիկլետով ճանապարհ ես ընկել:
- Որդյա՛կ իմ, ինչի՞ց պետք է վախենամ. ժամկոչն է, ես եմ, Տեր Աստվածն էլ է մեզ հետ, ինչի՞ց վախենամ:
- Իյաա՜ հլա վարորդական վկայականդ տուր: Չգիտե՞ս, որ երեքով մոտոցիկլետ նստել չի կարելի:
Комментариев нет:
Отправить комментарий