Ֆիլմ, որի անունը խառնաշփոթ է առաջացրել հայկական շոու բիզնեսում ու ընդհանրապես հայ հասարակության մեջ: Բոլորին հետաքրքրում է ֆիլմի անվանումը, ու հիմնական հարցը լինում է թե՞ ինչպես կարող է լինել սեր , առանց սիրո: Հետաքրքրե՞ց , դե շարունակեք կարդալ ֆիլմի և ստեղծագործական խմբի անդամների մասին:
Այս ֆիլմը սիրո և խանդի մասին է: Դեպքերը զարգանում են շատ արագ: Պատմությունները տարբեր են, որոնք իրենց մեջ ներառում են բարու և չարի, լավի և վատի դրսևորումներ: Ֆիլմը ծնունդ է առել Վանուհի Մխիթարյանից: Նա գրել է նաև ֆիլմի սցենարը, իր խոսքերով դիմել է բազմաթիվ գրողների , բայց այնուամենայնիվ մնացել է այն կարծիքին , որ պետք է սեփական ուժերով ամեն ինչ սկսել:
Ֆիլմում երկվորյակ քույրիկներին մարմնավորելու է Վանուհի Մխիթարյանը, Մոնիկա և Էրիկա անուններով, որտեղ Մոնիկան դրական կերպարն է, իսկ Էրիկան բացասական: Գլխավոր դերակատարը կլինի Սիրակ Օհանյանը: Ֆիլմը սկսվում է երկվորյակների ուսուցողական զրույցով, որտեղ Մոնիկան խրախուսում է Էրիկային: Ընթացքում ֆիլմը ծավալվում է, և ավարտվում Մոնիկայի չկանխատեսված մահով, իսկ Էրիկան դառնում է բարի:
Վանուհի Մխիթարյան
(Ֆիլմի և սցենարի հեղինակ, գլխավոր դերասանուհի)
- Ես էությամբ շատ բարդ էակ եմ, իմ խառնվածքով թերևս տարբերվում եմ իմ հասակակիցներից : Իմ խառնվածքի մասին է վկայում նաև իմ մասնագիտությունն ու կատարած աշխատանքները: Ես մանկաբարձուհի եմ, աշխատում եմ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» – Բժշկական կենտրոնի հեմոդիալիզի բաժանմունքում , որպես բուժքույր: Դերասանուհի դառնալը եղել է իմ ներարգանդային կյանքի երազանքը, բայց ցավոք, հանգամանքների բերումով այլ ուղի եմ ընտել: Ունեմ նաև հաղորդավարի կրթություն, ինձ դասավանդել են բարձրակարգ մասնագետներ` Ավետ Բարսեղյանը, Ալեն Սիմոնյանը, Աննա Հեքեքյանը:
Դավիթ Չախմախչյան
(Ֆիլմի գլխավոր պատասխանատու, ռեժիսոր)
Комментариев нет:
Отправить комментарий