Առյուծի բաժին
Նշանակում է ամենամեծ և ամենաընտիր բաժինը, որ իրեն է վերցնում ուժեղը: Արտահայտությունը գալիս է Եզոպոսի "Առյուծը, աղվեսը և էշը" առակից:
Արջի ծառայություն
Առաջացել է Ա. Ի. Կռիլովի "Ճգնավորն ու արջը" առակից (1808): Նշանակում է` ծառայություն, որ օգուտի փոխարեն վնաս է պատճառում:
Բարդուղիմեոսյան գիշեր
1572 թ. օգոստոսի 24-ի գիշերը, կաթոլիկ եկեղեցու հրամանով սուրբ Բարդուղիմեոսի տոնակատարության օրը Փարիզում կաթոլիկները կոտորեցին հուգենոտներին (բողոքականներին): Փոխաբերական իմաստով նշանակում է մասսայական ոչնչացում, արյունոտ ջարդ. սպանդ, կոտորած:
Գեղեցիկ աչքերի համար
Մոլիերի արտահայտությունն է "Սեթևեթուհին" (1660) կատակերգությունից: Օգտագործվում է, երբ մեկի նկատմամբ ցուցաբերվում է ուշադրություն ոչ թե ըստ նրա արժանիքների, այլ նրա հետ ունեցած մտերմական կապերի համար:
|
8 нояб. 2011 г.
Թևավոր խոսքեր
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий