Երեկ առավոտյան` հունիսի 18-ին, ժամը 08.25-ի սահմաններում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում, հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, 1993թ. ծնված Օշական գյուղի բնակիչ Արամ Սիմոնի Գյուլնազարյանը:
Վիրավորը հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
ՊԲ հրամանատարությունը խորապես ցավակցում է ժամկետային զինծառայող Արամ Գյուլնազարյանի հարազատներին:
Комментариев нет:
Отправить комментарий