17 июн. 2012 г.

Ամենահետաքրքիրը և ամենակարևորը


1.Լեդի Գագան օծանելիք է թողարկել սեփական արյունով


Լեդի Գագան թողարկել է «Fame» օծանելիքը` սեփական արյունից վերցված բաղադրիչով: Այսպիսով, ըստ հեղինակի, յուրաքանչյուրը կարող է զգալ սկանդալային Լեդի Գագայի ներկայությունն իր մարմնի վրա, հաղորդում է «Ռաուտը»:
Շուտով օծանելիքը վաճառքի կհանվի, եւ յուրաքանչյուրը կարող է իսկական «հրեշ» դառնալ` ծնված «Մայր հրեշուհուց», ինչպես իրեն սիրում է կոչել սկանդալային աստղը:




Apple-ի առաջին համակարգիչը Նյու Յորքի Sotheby`s աճուրդում վաճառվել է  374 հազար դոլարով, ինչը գրեթե կրկնակի գերազանցել է լոտի նախնական գնահատված արժեքը` 180 000 դոլար:
Գնորդը ցանկացել է անհայտ մնալ եւ սակարկություններին մասնակցել է հեռախոսով, գրում է Agence France-Presse-ը:
Apple-1-ին զուգահեռ աճուրդի էին հանվել Apple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսի ձեռագիր նամակները` գրված Atari ընկերությունում աշխատելու տարիներին: Գործարարի նամակները վաճառվել են 27 500 դոլարով, թեպետ սկզբնապես այն գնահատել էին 15 000, հաղորդում է  Life News-ը:
Ինչպես հաղորդել էր NEWS.am-ը, Sotheby`s- հունիսյան աճուրդներում սակարկության է հանվում պահպանված վեց Apple-I աշխատող համակարգիչներից մեկը:
Կոպիտ ասած, դա համակարգիչ էլ չէ այսօրվա ընկալմամբ, այլ ավելի շուտ մայր պլատա` փայտե կորպուսով:
Apple-I առաջին համակարգիչները ձեռքով հավաքել է Apple-ի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը, իսկ  դրանց  գովազդով զբաղվել է Սթիվ Ջոբսը: 1976թ. հուլիսին  Apple-I համակարգիչները վաճառքի հանվեցին մոգական` 666,66 դոլար արժեքով: Ընդհանուր թվով շուրջ 200 նմանատիպ համակարգիչներ էին արտադրվել: Աճուրդի տան ներկայացմամբ` այսօր այս կամ այն տեսքով շուրջ  50 Apple-I համակարգիչներ են պահպանվել, բայց դրանցից միայն վեցն են աշխատում: Վեցից մեկն էլ հանվել է աճուրդի:
Apple-I համակարգիչները առանց կորպուսի պլատաներ են` ստեղնաշարով եւ մոնիտորով: Գնորդներին առաջարկվում էր պակաս բաղադրիչները ձեռք բերել առանձին, ինչն էլ ժամանակին սկզբնավորեց համակարգչային թյունինգը:
Փորձագետները կազմել են առողջ սովորույթների ցանկը, որոնց վրա անիմաստ ժամանակ է ծախսվում:
Օրինակ, պարապ գործ է տարեկան երկու անգամ ատամնաբույժին այցելելը: Այդ խորհուրդը տրվում էր ատամի մածուկի գովազդում, սակայն գիտական որեւէ հիմնավորում չունի: Եթե ատամներն ու լնդերն առողջ են, ատամնաբույժին կարելի է այցելել տարին մեկ:
Չի կարելի ուտել ժամը 8-ից հետո, եւս նույն շարքից է: Որեւէ տարբերություն չկա` առավոտյան 6:30-ին եք սնվում, թե երեկոյան 8:20-ին: Ընդ որում, սոված քնելու դեպքում կարող եք քնի խանգարում ստանալ:
Շոգին չի կարելի ուտելը եւս սուտ է, քանի որ բարձր ջերմաստիճանը խթանում է նյութափոխանակությունը, որի արդյունքում այրվում են կալորիաները:
Իսկ խորհուրդը, որ ատամները պետք է մաքրել կոշտ խոզանակով, առասպել է: Փափուկ խոզանակը նույն կերպ է մաքրում եւ ավելի քիչ վնաս է հասցնում ատամներին: Սկզբունքորեն ատամները կարելի է լվանալ օրական մեկ անգամ, քանի որ ատամնափառը ձեւավորվում է 24 ժամվա ընթացքում:

Комментариев нет:

Отправить комментарий

Edmon Nersisyan