Չգիտեմ դուք ոնց, բայց ես ներվայնանում եմ, երբ երգ եմ լսում, ու այդ երգի վերնագիրն է Unknown Track, երգիչի անունն է Unknown Artist, ալբոմի անունն է Unknown Albom, իսկ երգի նկարի տեղը ցույց է տալիս երգի հետ բոլորովին կապ չունեցող նկար: Դեռ համակարգչի մեջ մի կերպ կարելի է համակերպվել, բայց երբ այդ երգերը տեղադրում ենք հեռախոսի մեջ, ապա սկսվում է իսկական քաոս: Այսօր կփորձենք վերջ տալ այդ քաոսին մի քանի հնարավոր մեթոդներով:
Երևի կռահեցիք, որ խոսքը երաժշտական ֆայլերի Tag-երի մասին է: Tag-ը իրենից ներկայացնում է որոշակի տվյալների խումբ, որոնք կցվում են ֆայլերին` դրանց մասին լրացուցիչ ինֆորմացիա հաղորդելու համար: Քանի որ երաժշտական ֆայլերի մեծամասնությունը ներբեռնվում են ինտերնետից, ապա կարելի է ենթադրել, որ դրանց tag-երը բոլորովին էլ չեն համապատասխանում իրենց նպատակին: Յուրաքանչյուր օգտագործող կարող է այդ Tag-երը փոփոխել ու իր ցանկացած ինֆորմացիան գրել:
Այսօր կքննարկենք Tag-երի հետ աշխատելու MediaMonkey ծրագիրը: MedioMonkey ծրագիրը իրենից ներկայացնում է երաժշտական գրադարան, որի մեջ ներառված է ֆայլեր նվագարկելու, ֆայլերի ֆորմատներ փոփոխելու, սկավառակների վրա ֆայլեր ձայնագրելու և ֆայլերի Tag-երի հետ աշխատելու ֆունկցիաներ: Ընդ որում Tag-երը կարելի է փոփոխել նաև ավտոմատ, այսինքն եթե գիտենք երգի անունը, կամ եթե երգի Tag-ի մեջ գրված է որոշակի կիսատ տվյալներ, ապա ծրագիրը կարող է ավտոմատ ինտերնետից ներբեռնել երգի մասին ամբողջ ինֆորմացիան` ներառյալ երգի ալբոմի լուսանկարը:
Երգի Tag-ի ինտերնետից ներբեռնելու համար հարկավոր է կատարել հետևյալ գործողությունները:
1.Ներբեռնել MediaMonkey ծրագիրը այստեղից:
2. Բացել երաժշտական ֆայլը MediaMonkey ծրագրով:
3. Աջ կողմում գտնվող Playlist-ից ընտրել տվյալ երգը ու մկնիկի աջ կոճակով սեղմել դրա վրա:
4. Բացված մենյույում ընտրել Auto Tag From Web
5. Եթե երգի մասին որոշակի ինֆորմացիա կա նախնական Tag-ում, ապա բացված պատուհանում գրվում է այդ ինֆորմացիան և ծրագիրը փորձում է գտնել երգի մասին ինֆորմացիա այդ նախնական ինֆորմացիայի հաշվին: Իսկ եթե չկա, ապա կարող եք ներմուծել երգի մասին Ձեր իմացած տվյալները (երգի անուն, երգիչի անուն) ու սեղմել փնտրել:
6. Եթե փնտրումը արդյունք չի տալիս, փորձեք փնտրել այլ սերվերում բացված պատուհանի options կոճակը սեղմելով:
7. Վերջում սեղմեք Auto Tag կոճակը ինֆորմացիան ներբեռնելու համար:
Վերջում մնում է ավելացնել, որ եթե ձեր երաժշտական ֆայլի Tag-ը այժմ պարունակում է ամբողջական և հավաստի տվյալներ տվյալ ֆայլի մասին, ապա կարող եք երգի նվագարկելու ընթացքում ձեր էկրանին տեսնել երգի բառերըMiniLyrics ծրագրի շնորհիվ, որի մասին արդեն խոսել ենք:
Комментариев нет:
Отправить комментарий