Այլևս կարիք չկա բացել որևէ ինտերնետ դիտարկիչ և զրուցել Ֆեյսբուքի ընկերների հետ, քանի որ դրա համար կան մի քանի ծրագրեր: Վերջերս այդ հնարավորությունը ավելացավ նաև Skype-ին, սակայն հատուկ Ֆեյսբուքի ընկերների հետ զրուցելու համար գոյություն ունի պաշտոնական ծրագիր: Այդ ծրագիրը կոչվում է Facebook Messenger: Դրա միջոցով կարող եք առանց Facebook.com այցելելու զրուցել ընկերների հետ, ինչպես նաև ծրագիրը ցուցադրում է վերջին տեղեկացումները (Notifications) և ընկերների ակտիվություւնը (Ticker):
Ծրագրի գլխավոր առավելություններից եմ համարում այն փաստը, որ այն հնարավորություն կա այն տեղադրել էկրանի որևէ անկյունում և միաժամանակ կատարել այլ աշխատանք:
Ծրագիրը փակելու համար սեղմեք ծրագրի նշանի վրա մկնիկի աջ կոճակով ու ընտրեք Exit:
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
by armblog.net
Комментариев нет:
Отправить комментарий