12 февр. 2012 г.

Զարուհի Բաբայանը չի վախենա մեկնել Ադրբեջան՝ մասնակցելու «Եվրատեսիլին»



Զարուհի Բաբայանը չի վախենա մեկնել Ադրբեջան՝ մասնակցելու «Եվրատեսիլին»Զարուհի Բաբայանը չի վախենա մեկնել Ադրբեջան՝ մասնակցելու «Եվրատեսիլին»

Երգչուհի Զարուհի Բաբայանը դեմ չէ, որ Հայաստանը մասնակցի այս տարի Բաքվում կայանալիք երգի մրցույթին: Այս մասին«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց երգչուհին։

Նա նույնպես լսել է մամուլում շրջանառվող լուրերը, թե խոսակցություններ են պտտվում «Դորիանս» ռոք խմբի՝ Բաքու գնալու վերաբերյալ։ Ինչ վերաբերում է ամերիկաբնակ երգչուհի Լուսիա Մունի՝ Հայաստանը ներկայացնելուն, ապա Զ. Բաբայանը դեմ է դրան, քանի որ համոզված է, որ Հայաստանը պետք է ներկայացնի Հայաստանի արվեստագետներից մեկը։ «Ես մի քանի անգամ շեշտել եմ «Դորիանս» խմբի անունը։ Կարծում եմ, որ շատ ավելի լավ կլինի, որ խումբը մասնակցի։ Դա շատ ակտուալ ու լավ կլինի»,- նշեց երգչուհին։

Ինչ վերաբերում է Թաթա Սիմոնյանի հնարավոր մասնակցությանը երգի միջազգային մրցույթին, ապա նա ընդգծեց, թե չի կարծում՝ Թաթան կմասնակցի այդ մրցույթին։

Հարցին՝ արդյոք ունի՞ նախընտրելի մասնակից, ում կցանկանար, որ Հայաստանը ներկայացնի մրցույթում, Զ. Բաբայանը խոստովանեց, որ այդքան էլ չի հետևում «Եվրատեսիլին», սակայն խնդիրը միայն մեր մասնակցի ներկայությունը չէ։ «Շատ-շատ գործոններ պետք է հաշվի առնվեն՝ մարդու ով լինելը, նրա պատրաստվածությունը, քանի որ դա այն տեղն է, որտեղ մեր մասնակիցը իր յուրաքանչյուր քայլին կարող է անակնկալի գալ»,- նկատեց նա։

Հարցին՝ արդյո՞ք «Եվրատեսիլը» այն միջազգային մրցույթն է, որի մասին պետք է շարունակ խոսել, երգչուհին պատասխանեց՝ ոչ, սակայն այս մրցույթը այն վայրն է, որտեղ Հայաստանը ևս մեկ անգամ ներկայանում է աշխարհին։

Ի դեպ, երգչուհին խոստովանեց, որ չի վախենա մեկնել Ադրբեջան՝ մասնակցելու «Եվրատեսիլին»։ «Չէի վախենա, կգնայի, թեև չեմ մտածել այդ հարցի շուրջ»,- ընդգծեց նա։

Լուսանկարը՝ Bravo.am-ի
by 1in.am

Комментариев нет:

Отправить комментарий

Edmon Nersisyan