12 февр. 2012 г.

ՄԱՀԱՑԵԼ Է ՓՈՓ ԱՍՏՂ ՈՒԻԹՆԻ ՀՅՈՒՍԹՈՆԸ




Ուիթնի Հյուսթոնը՝ փոփ երաժշտության թագուհին, որն իր իր ձայնը կորցրել էր թմրամիջոցների օգտագործման պատճառով, մահացել է շաբաթ օրը: Նա 48 տարեկան էր:


Associated press-ի փոխանցմամբ՝ Բևերլի Հիլզի ոստիկանությունը լրագրողներին հաղորդել է, որ երգչուհին մահացել է Beverly Hilton հյուրանոցի իր սենյակում:


Ոստիկանապետ Մարք Ռոզենն ասել է, որ հանցագործության ոչ մի նշան դեռևս չի հայտնաբերվել: Հյուսթոնի՝ մամուլի հետ կապված հարցերի պատասխանատու Քրիսթեն Ֆոսթերը հայտնել է, որ երգչուհու մահվան պատճառը դեռևս հայտնի չէ:


Ոստիկանությունը շաբաթ օրը հյուրանոցի անվտանգությունից հեռախոսազանգ է ստացել երգչուհու մահվան մասին: Բժիշկները, որոնք արդեն հյուրանոցում էին, փորձել են օգնություն ցուցաբերել, բայց` ապարդյուն:


Հյուսթոնը մահացել է Գրեմմի մրցանակաբաշխության նախօրեին, որն, անշուշտ, իր ողբերգական ազդեցությունը կունենա այսօր կայանալիք միջոցառման վրա:




Ուիթնի Հյուսթոնը ծնվել է 1963թ. Նյու-Ջերսի նահանգում: Մանուկ հասակում երգում է եկեղեցու երգչախմբում, երիտասարդ տարիներին բավականին խոստումնալից ֆոտոմոդել էր: Մասնակցում է նաև տարբեր երաժշտական նախագծերին, նկարահանվում է գովազդներում, և որպես դերասանուհի աշխատում է հեռուստաշոուներում:


Հյուսթոնը միառժամանակ ուսումնասիրում է պարեր և դերասանական վարպետություն:


Հզոր և գեղեցիկ ձայնը նրան օգնում են երաժշտական ասպարեզում շատ արագ ժողովրդականություն ձեռք բերել:


1985թ. Հյուսթոնը պայմանագիր է ստորագրում «Arista Records» ձայնագրման ընկերության հետ: Նրա առաջին դեբյուտային ալբոմը միայն ԱՄՆ-ում վաճառվում է 13 մլն օրինակով: 


Շուտով Հյուսթոնը ելույթներ է ունենում շատ հանրաճանաչ երեկոյան շոուներում, որոնք սովորաբար սև կատարողների համար փակ էին:


Սակայն երգչուհուն համաշխարհային ճանաչում է բերում «Թիկնապահը» կինոնկարը, որտեղ խաղում է գլխավոր դերերից մեկը: Կինոնկարը հավաքում է ավելի քան 400 մլն. դոլլար, իսկ կինոնկարում հնչած «I Will Always Love You» երգը դառնում է համաշխարհային հիթ:


Կինոյում և երգարվեստում աշխատելուց բացի նա թողարկում է ձայնասկավառակներ, զբաղվում է բարեգործությամբ: Հիմնել է իր Ուիթնի Հյուստոն Մանկական Ֆոնդը, որն օգնում է անօթևան երեխաներին և քաղցկեղով կամ ՁԻԱՀ-ով հիվանդներին: 


Գինեսի գրքի համաձայն Հյուսթոնը համարվում է ամենաշատ պարգև ունեցող արտիստուհի:


աղբյուր՝ 1in.am

Комментариев нет:

Отправить комментарий

Edmon Nersisyan