
Այսօր հետաքրքիր փաստ է արձանագրել ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:
Ինչպես News.armeniatv.com-ին հայտնեց ֆոտոլրագրողը, տնտեսագիտական համալսարանի դիմաց կայանված էին եղել մեծ թվով արտասահմանյան մակնիշի ավտոմեքենաներ, այդ թվում նաև ժողովրդի լեզվով ասած “ծիծակ և գոլդ” համարանիշներով:
Մեքենաների մի մասը կայանված է եղել արգելված գոտում, իսկ մի քանիսի դիմապակիների վրա բացակայել են ԱՊՊԱ և տեխ. զննման կտրոնները:
Երբ ֆոտոլրագրողը սկսել լուսանկարահանել նշված մեքենաները, հավաքվածները Գ. Շամշյանին ասռել են “միևնույն է օգուտ չի տա, դրանց համարներին նայի, մանավանդ որ այդ ավտոմեքենաները կայանված են ՀՀ ոստիկանության և ԱԱԾ վարչական շենքերի հարևանությամբ ”:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի:
Աղբյուրը`news.armeniatv.am
Комментариев нет:
Отправить комментарий