20 дек. 2011 г.

Մայաները աշխարհի վերջ չեն գուշակել







Եթե, հավատալով մայաների օրացույցին, 2012-ին վախով սպասում եք աշխարհի վերջին, կարող եք հանգիստ շունչ քաշել. մայաների քաղաքակրթությունն ուսումնասիրող գիտնականները հավաստիացնում են, որ  հաջորդ տարի ապոկալիպսիս չի լինի. տեղեկացնում է Reuters-ը:

Պարզապես մայաների օրացույցը ցույց է տալիս 5126 տարվա ցիկլի ավարտը 2012-ի դեկտեմբերի 12-ին, երբ վերադառնալու է մայաների պատերազմի ու արարման աստված Բոլոնա Յոկտեն: Այդ օրը տեղի է ունենալու անցում մի դարաշրջանից մյուսին:

1987- թվականին գրող Խոսե Արգուելյեսը գիրք հրատարակեց, որում այդ տարեթիվը նշվում էր որպես «մեզ հայտնի ժամանակների ավարտ»: Դրանից հետո հայտնվեց մայաների օրացույցի տեսաբանների բանակ, որոնց բանավեճերը աշխարհի վերջի մասին հեղեղեցին ինտերնետը:

Մեքսիկայի մարդաբանության եւ պատմության ազգային ինստիտուտի աշխատակիցները փորձում են դադարեցնել այդ կանխատեսումների հոսքը` նշելով որ արեւմտյան մտածողությունն աղավաղում է մայաների քաղաքակրթության աշխարհայացքը:

Комментариев нет:

Отправить комментарий

Edmon Nersisyan