7 нояб. 2011 г.

Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոնի մոտ քաղցկեղ է հայտնաբերվել




Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն, գերծանր քաշային Ջո Ֆրեյզերի մոտ լյարդի  քաղցկեղ է հայտնաբերվել: Ինչպես հաղորդում է Associated Press-ը, 67-ամյա Ֆրեյզերի  առողջացման շանսերը շատ փոքր են, սակայն նրա մենեջեր Լեսլի Վոլֆի խոսքով, իրենք «պայքարելու են եւ շարունակելու են հուսալ»: «Ներկայումս բժիշկները դիտարկում են բոլոր հնարավոր տարբերակները: Մենք անում են հնարավոր ամեն ինչ, սակայն ես ստախոս կլինեի, եթե շատ լրջորեն չասեի, որ Ջոն մարտիկ է, Ջոն երբեք չի հանձնվի»,- նրա խոսքերն է փոխանցում «Սովետական սպորտը»:
Նշենք, որ 1964 թ. Ջո Ֆրեյզերը դարձել է օլիմպիկան չեմպիոն: Ֆրեյզերը նաեւ պատմության մեջ առաջին բռնցաքմարտիկն էր, ում հաջողվեց հաղթել լեգենդար Մոհամեդ Ալիին` 1971 թ-ին:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ

Комментариев нет:

Отправить комментарий

Edmon Nersisyan