| 
 
Իսկ դու ուրիշինն ես, 
Իսկ դու ուրիշինն ես, Դու´ – ուրիշի՛նը։ 
Դու´, իմ հարազա՛տը, 
Մոտի՛կ հարազատը, Եվ – ուրիշի՛ն… Ա՛խ, ուրիշին թող որ մեկ ուրիշը լիներ, Չէ՞ր կարելի, ասա´։ Ա՛խ, դու այդ ինչպե՞ս ես ուրիշինը եղել, Իմ սիրելի՛, ասա´… 
Եվ նա ով է՝ գիտե՛մ։ 
Պարզ է. նա ո´չ կարիճ, Եվ ո´չ էլ իժ է նա։ Գուցե վատ չէ այնքան, Գուցե լավն է անգամ, Բայց քեզ համար օտա՛ր – ուրի՛շ է նա…  | 


Комментариев нет:
Отправить комментарий