23 июн. 2012 г.

Նոր նախագիծ Google-ի կողմից



Նոր նախագիծ Google-ի կողմից
Google ընկերությունը ստեղծել է նոր նախագիծ, որը կոչվում է Endangered Languages: Ծառայության նպատակը «մեռնող լեզուների» պահպանումն է:
Ըստ Google-ի, գոյություն ունեցող 7 հազար լեզուների մոտ կեսը դարի վերջում կարող է մեռնել: Ահա և այդ ամենից խոսափելու համար ստեղծվել է  Endangered Languages նախագիծը:
Նախագծի կայքում օգտվողները կարող են գտնել այն ամենը, ինչը կարող է օգտակար լինել լեզուների պահպանման համար: 
Օրինակ, կայքում կգտնվեն բարձր որակի ձայնագրություններ, պատմական նյութերի կրկնօրինակումներ, ինչպես նաև լեզուները ուսումնասիրելու և դրանք սովորելու համար նախատեսված գործիքներ:
Չնայած նախագծի հեղինակը համարվում է Google-ը, բայց առաջիկայում նրան են պատրաստվում միանալ մի շարք ընկերություններ, ինչպիսիք են՝ FPCC-ը (First Peoples’ Cultural Council), Institute for Language Information and Technology-ը,University of Hawai’i at Manoa-ը և Eastern Michigan University-ը:

Комментариев нет:

Отправить комментарий

Edmon Nersisyan