17 мая 2012 г.

Twitter-ը ամենահետաքրքիր պատմությունների հղումների ցանց է թողարկում




Twitter միկրոբլոգների ցանցում նոր գործառույթ է  ի հայտ եկել, որն օգտվողներին թույլ է տալիս էլեկտրոնային փոստով ստանալ  ամենահետաքրքիր հաղորդագրությունների եւ պատմությունների շաբաթվա  ընտրանին: Այդ մասին հայտնվում է ցանցի պաշտոնական  բլոգում: Նոր գործառույթը հասանելի կլինի ցանցի բոլոր օգտվողներին առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում: 
Յուրաքանչյուր պատմություն կպարունակի օգտվողների անունները, որոնք գրել են այն: Ինչպես նաեւ հղումը կպարունակի մարդկանց հետաքրքրող հաղորդագրությունները, որոնցում գրանցվել է օգտվողը:  Ընդ որում օգտվողը հնարավորություն կունենա տեսնելու, թե ով է պատասխանել,  ընտրյալների շարքը դասել կամ տարածել տվյալ հաղորդագրությունները, հայտնում է digit-ը:
Twitter միկրոբլոգների ցանցի նոր գործառույթը ներկայացվել է մի քանի ամիս անց այն բանից հետո, երբ  Twitter-ը ձեռք էր բերել Summify ցանցը: Տվյալ ցանցը տեղեկատվություն էր հավաքում տարբեր սոցիալական կայքերից, որոնցում ներկա էր օգտվողը, եւ նրանցից  ամենշաբաթյա հաշվետվություններ էր պատրաստում:
Twitter-ի լսարանն ամբողջ աշխարհում հասնում է ավելի քան 200 միլիոնի

Комментариев нет:

Отправить комментарий

Edmon Nersisyan