11 мая 2012 г.

Playboy ամսագրի մոդելը ձախողել է քաղաքական գործիչների հեռուստաբանավեճը






Playboy ամսագրի Ճոխ բարեմասնություններով մոդելը գրեթե ձախողել է Մեքսիկայի նախագահի թեկնածուների հեռուստաբանավեճը`մի քանի վայրկյանով հայտնվելով կադրում եւ ստվերելով քաղաքական գործիչներին: Կադրում սեքսուալ թխահեր Խուլիա Օրայեն երեւում է միայն մի քանի վայրկյան, սակայն դրանից հետո բոլորը մոռանում են բանավեճի հիմնական թեման:
Տղամարդկանց ամսագրի աստղին հատկացվել էր շոուի մոդերատորի համեստ դերը: Աղջիկը պարզապես պետք է թեկնածուներին տեղեկատվական քարտեր փոխանցեր եւ նույնքան աննկատ հեռանար: Սակայն կադրում նա հայտնվել է սպիտակ, մարմինը գրկող խոր բացվածք ունեցող հագուստով,  որը ամենայն մանրամանությամբ ի ցույց էր դնում մոդելի բարեմասնությունները, հաղորդում է ՆՏՎ-ն:
Այս վառ միջադեպը հեռուստադիտողներին ստիպել է արթնանալ, իսկ համացանցում հեռուստահաղորդմանը հետեւողների ակտիվ քննարկոմները վերաբերել են ոչ թե քաղաքական գործիչների գաղափարներին ու ծրագրերին, այլ կադրում հայտնված կնոջ ախորժելի բարեմասնություններին:
Բայց գտնվել են նաեւ դժգոհողներ, ովքեր հայտարարել են, որ կադրում Օրայեի հայտնվելը  եւ նրա բաց հագուստը «փաստացի ձախողել են կարեւոր միջոցառումը»: Դաշնային ընտրական հանձնաժողովը ստիպված է եղել ներողություն խնդրել:


Комментариев нет:

Отправить комментарий

Edmon Nersisyan