11 мая 2012 г.

Գոռ Վարդանյանը հայկական արտադրության Չակ Նորիս





Գոռ Վարդանյանի բջջայինը միշտ բռնում ա: Բռնում ա ու սաղի գլուխը ջարդում ա: Բացի Գոռ Վարդանյանից:
Երբ Գոռ Վարդանյանը մտավ սպոտ, Շվարցենեգերը գնաց քաղաքականություն: Շառից փորձանքից հեռու:
Երբ հեքիաթի վերջում երկնքից երեք խնձոր ա ընկնում, երեքն էլ Գոռ Վարդանյանն ա ուտում:
Գոռ Վարդանյանը ատամնաբույժ չունի, որովհետև անհնար է Գոռ Վարդանյանին ցավ պատճառել:
Ինչի՞ ա խաշի սեզոնը Սեպտեմբերից միջև Ապրիլ: Որովհետև մնացած ամիսներին սաղ խաշը Գոռ Վարդանյանն ա ուտում:
Գոռ Վարդանյանի պապը ամեն անգամ փլավա ուտում:
Եթե Գոռ Վարդանյանը ջուր ա ծեծում, ջուրը կապտում ա:
Հայաստանին ընդհանրապես բանակ պետք չի լինի եթե Գոռ Վարդանյանը գնա ծառայելու: Բայց Միացյալ Ազգերը արգելել են Հայաստանին Գոռ Վարդանյանին բանակ կանչել, որ Ադրբեջանին գոնե ինչ-որ շանս թողնեն:
Գոռ Վարդանյանի էլեկտրոնային հասցեն առանց @-ի ա:
Մի օր Գոռ Վարդանյանը որոշեց պայքարել դելֆինների ոչնչացման դեմ, ու դելֆինների ոչնչացումը պարտվեց նոկաուտով:
Երբ Գոռ Վարդանյանն ա լամպից Ջին ազատում, նա միշտ ունի 33 ցանկուցյուն, թե չէ Ջինը տփոց ա ուտելու:
Երբ Գոռ Վարդանյանը դպրոցում ասում էին Գոռիկ-Ոռիկ նա պարզապես հեռանում էր: Այո, շուռ էր գալիս ու դիակների վրով հեռանում:
Գոռ Վարդանյանը չի հավատում, որ գոյություն ունի ծանր ռոք, ինքը ասեց, որ լսել ա ու հեչ էլ ծանր չէր:
Գոռ Վարդանյանը սեմուշկեն առնումա 20 դրամով!
Գոռ Վարդանյանի Hummer-ը 100 կմ-ին ծախսումա 2 լիտր բենզին: Որովհետև հասկանումա, որ եթե սկսի ծախսել 25 լիտր, տփոցա ուտելու:
Գոռ Վարդանյանի սոտովին Վիվա-Սել ա, բայց 091-ով!
Գոռ Վարդանյանի ձվածեղը 25 ձվից ա: Ընդ որում, դինոզավրերի ձվից: Սա էլ բացատրումա թե ինչու դինոզավրերը վերացան:
Երբ Գոռ Վարդանյանի կամպյուտեռի մեջ վիրուս ընկավ, ինքը առանց ոչ մի անտիվիռուսների շատ հեշտ ու հանգիստ վիրուսի գլուխը ջարդեց:
Շատերը հարցնում են` ինչի՞ Գոռ Վարդանյանը պատգամավոր չի ուզում ընտրվել: Ինքը առանց էդ ել անձռնմխելիա:
Երբ 90-ականներին լույսերը գնում էին, Գոռ Վարդանյանն էր դրանց հետ բերում:
Գոռ Վարդանյանը էմպիրիկ ա, նա սկզբից չի հավատում, որ ինչ-որ առարկա կարելի ա ջարդել, դրա համար ջարդում ա, հետո նոր` հավատում:
Գոռ Վարդանյանի շողքը գիշերն էլ ա երեվում:
Գոռ Վարդանյանի սաղ ֆիլմերն էլ վպրիցիպե կարային Օսկար ստանային, պարզապես Գոռը սերվանդի վրա էլ տեղ չունի:
Գոռ Վարդանյանին Շենգեն չեն խփում, ինքնա խփում շենգենին:
Անջելինա Ջոլին ձեռախոսի մեջ պահում ա Գոռ Վարդանյանի նկարը:
Գոռ Վարդանյանը չունի պորտ, որովհետև ինքը միշտ կար:
Երբ Գոռ Վարդանյանը մտնումա ICQ, սաղ մարդիկ ընդեղից սուս փուս դուրս են գալիս:
Գոռ Վարդանյանը մի օր ուզում էր պրիկոլի համար Ստալինին ուղարկել Սիբիր, հետո ասեց, լավ էէէ 11-նա արդեն, գնամ տուն:
Երբ Գոռ Վարդանյանը մարդկանց հեռախոսով գժվացնումա, մարդիկ իսկականից են գժվում:
Երբ Գոռը իրա ակվարիումի ձկնիկներին ասում ԳՈԼՈՍ նրանք սկսում են բաձր հաչալ: Որովհետև գիտեն, որ եթե չհաչան տփոց են ուտելու:

Комментариев нет:

Отправить комментарий

Edmon Nersisyan