Վանքուվերի CanSecWest կոնֆերանսի Pwn2Own մրցույթի շրջանակում, որի ընթացքում մասնագետներին առաջարկել են կոտրել Google-ի Chrome բրոուզերը` IT հսկայի «զավակը» դիմադրել է ընդամենը մի քանի րոպե, ինչից հետո կոտրվել է, իսկ «դիակը» հանձնվել է ստեղծողների դատին:
Ինչպես տեղեկացնում է Techdaily.ru-ն, Chrome-ը հանձնվել է մրցույթն սկսելուց տառացիորեն մի քանի րոպե անց:
Google-ին բագերի մասին ակտուալ տեղեկատվության հայտնի մատակարար, ծրագրավորող Սերգեյ Գլազունովը ներկայացրել է եղանակը, որը Google Chrome-ի միջոցով թույլ է տալիս ամբողջական մուտք ստանալ դեպի համակարգիչ: Դրանով Սերգեյը վաստակել է 60 հազար դոլար` կատարած աշխատանքի համար:
Ըստ Chrome-ի անվտանգության անձնակազմի անդամ Ջասթին Շուի` Սերգեյն օգտագործել է հատուկ սխալները Chrome-ի պաշտպանական համակարգը շրջանցելու համար: Շուն կայքը կոտրելն անվանել է «տպավորիչ»: «Դա տպավորիչ էքսփլոյթ էր: Այն պահանջում էր խոր իմացություն այն մասին, թե ինչպես է աշխատում Chrome-ը», - նրա խոսքերն է մեջբերում Freebrowsers.ru-ն:
աղբյուրը`news.am
Комментариев нет:
Отправить комментарий