«iPhone-ը աղջիկների մագնիս է» – պնդում է Simpo $$$ Karenchik-ը
Simpo $$$ Karenchik անունով հանդես եկող մարզիկը մեզ հետ կիսվեց իր մարտավարության նրբություններով: «Ես շեշտը դրել եմ իմ նկարների վրա, սաղ նկարներումս երևում ա, որ ես iPhone եմ բռնում: Իսկ մրցույթի օրը կավելացնեմ մի նկար, որտեղ ես iPhone եմ բռնում ու սիպտակ դորջարի ռույլին եմ» – ասաց Simpo $$$ Karenchik-ը: Մեկ այլ մարզիկ Hopar մականունով նշեց, որ իր նկարից լավը չկա, քանի, որ նկարում նա նստած է ճոխ սեղանի շուրջ քաղաքական գործիչներ Առնոլդ Շվարցենեգերի և Գագիկ Ծառուկյանի կողքին: «Ձյաձ ջան, էտի դե ֆոտոշոպա, բայց նանարներին շատա դուր գալիս» – կիսվեց մեզ հետ Hopar-ը:
Սակայն ոչ բոլոր մարզիկներն են շեշտը դնում նկարների վրա, ինչպես օրինակTXUR TXA 007 մականունով մարզիկը: «Ստեղ կարևորը կարանաս աղջկան խոսացնես, մտնես նրա հոգին ու փոթորիկ անես: Շատ եմ օգտագործում Շեքսպիրի սոնետները, իհարկե աղջիկներին ասում եմ, որ ես եմ գրել» – ասաց ԵՊՀ ուսանողը և ավելացրեց «Շատ կորևոր ա, թե ոնց խոսակցությունը կբացես: Օրինակ ես գրում եմ աղջկան «բա քեզ չե՞ն փնտրում», նա հարցնում ա «ո՞րտեղ» ու ըտեղ ես գրում եմ «երկնքում, չէ որ դու հրեշտակ ես» ու էդ պահից աղջիկը իմն ա»: Վերջապես 2Pac xXx մականունով մարզիկը խոստովանեց, որ նա կենտրոնանում է տգեղ, գեր և չափազանց մազոտ աղջիկների վրա: «Իչքան աղջիկը գեշ, ենքան հեշտա կպնում» – նկատեց մարզիկը և հույս հայտնեց, որ գեշ աղջիկները Երևանից անպակաս կլինեն:
Մինչ մարզիկները պատրաստվում են առաջնությանը Bee Line ընկերությունը նախատեսում է րոպեավճար մտցնել www.odnoklassniki.ru կայքը այցելելու համար: Ընկերության ներկայացուցիչը մերժեց, որ այդ քայլը արվելու է հայ սպառողին ևս մի նոր ձևով փողազերցելու համար և հիմնավորեց, որ դա պայմանավորված է միջազգային շուկայի ժամանակակից տենդենցներով, ինտերնետի սերվերներով, HTTP port-երով և այլ մոգոնված պատճառներով:
Միջնակարգ կրթությամբ կանանց ասոցիացիան ողջունեց նախաձեռնությունը, քանի որ այն առավելագույնս կնպաստի ծննդաբերության աճին:
|
15 окт. 2011 г.
Օդնոկլասնիկով աղջիկ կպցնելը՝ նոր սպորտաձև
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий