Շուրջ 100 տարի «Տիտանիկի» խորտակման մեղքը կրած այսբերգը այժմ կարող է ներում
ստանալ, գրում է բրիտանական Daily Telegraph-ը` անդրադառնալով խորտակման
հնարավոր նոր պատճառին, որn ըստ գիտնականների, եղել է Լուսինը: Այս մասին Տեխասի
Պետական համալսարանի պրոֆեսոր Դոնալդ Օլսենը զեկուցում է տպագրվել Sky &
Telescope ամսագրում:
Ըստ նոր ուսումնասիրության` իրականում «Տիտանիկի» խորտակումը «կանխորոշվել» էր
բուն աղետից դեռ 3 ամիս առաջ` լուսնային զարգացումների բերումով:
Ըստ ուսումնասիրողների` 1912-ի հունվարի դրությամբ մի շարք աստղագիտական
գործոններ են համընկել, այդ թվում` 1400 տարվա մեջ Լուսնի առավելագույն մոտեցումը
Երկիր մոլորակին:
Այս ամենի պատճառով Կանադայի ափերից հսկայական այսբերգներ են առանձնացել իրենց
սովորական տեղերից և լողացել դեպի հարավ: Դրանցից մեկն էլ, ինչպես հայտնի է 1912-ի
ապրիլի 15-ին բախվեց «Տիտանիկին»` խլելով 1500 մարդու կյանք:
Ըստ պրոֆեսոր Օլսենի հենց լուսնային գործոնով է բացատրվում, թե ինչպես կարող էին
այդքան շատ այսբերգներ հայտնվել «Տիտանիկի» ճանապարհին:
Գիտնականները չեն կարող հստակ ասել, թե 1912 թ.-ի հունվարին որտեղ է գտնվել
«Տիտանիկը» խորտակած սառցալեռը, սակայն իրենց վարկածը կարող է «գիտականորեն
խելքին մոտ լինել»:
Աղբյուր`tert.am
Комментариев нет:
Отправить комментарий