Մարտի 9ին, Բաղրամյան 17 հասցեյում գտնվող Ալեքսանդր Թամանյանի անվանՃարտարապետների տանը կայացավ «Շանս» թաթերական խմբակի «Հարսնացուն Անգլիայից» ներկայացումը, բեմադրող ռեժիսոր և սցենարի հեղինակ` Արմեն Դալլաքյան:
Ներկայացմանը մասնակցում էին գրեթե բոլոր ուսանողները: Ներկայացմանվերջում ավարտական վկայականներ ստացան ավագ խմբի բոլոր ուսանողները,իսկ բոլոր մասնակիցները պարգևատրվեցին շնորհակալագրերով… Իսկ այժմՀարցազրույց ռեժիսորի և KarBlog.net կայքի կողմից հավակնած լավագույնդերասանների հետ:
Արմեն Դալլաքյան
- Ռեժիսորը դուք եք. - Ի՞նչ և ումի՞ց սպասելիքներ ունեյիք նախքան ներկայացումը, և ներկայացման ավարտից հետո սպասելիքներն արդարացրեցին թե՞ ոչ:
- Սպասելիքներս անկեղծ շատ բարձր էին, բայց ի շնորհիվ իմ դերասանների, սպասումից էլ ավելին արեցին, ինչիհամար շնորհակալ եմ իմ դերասաններից:
- Իսկ ինչպե՞ս ստացվեց, որ որոշեցիք բեմադրել կոմեդիա, այլ ոչ ասենք մելոդրամա կամ սարսափ: Կարծում էիք չե՞ն կարողանա դերասաները առայժմ այդ ոճում ներկայանալ:
- Ներկայացրեցի կոմեդիա, որովհետև իմ 3 ներկայացումներն էլ կոմեդիա է եղել: Իսկ այսօր հայ ժողովուրդը միայն լացի է սովոր դիտել, այսինքն մեր սերիալները հիմնականում դրամատիկական ոճի են լինում, իսկ ես ցանկացել եմ, որ իմ հայրենակիցները միշտ ուրախ լինեն ու միշտ դիտեն կոմեդիաներ , այլ ոչ թե դրամատիկական ներկայացումներ: Թեպետ դրան էլ իրենց տեղն ունեն, բայց ես ամեն դեպքում կողմնակից եմ կոմեդիայի:
Վանուհի Մխիթարյան (Ոսկեհատ)
- Բավական հետաքրքիր էիք խաղում ծեր կնոջ կերպարում, թե’ սանրվածքով, թե’ բեմական կեցվածքով, և թե’ դիմախաղով տարբերվում էիք մյուս տարեց կանանցից: Ուզում եմ հասկանալ` դու՞ք էիք ցանկացել հենց այդ դերը մարմնավորել, թե՞ ռեժիսորի ընտրությունն էր:
- Շնորհակալ եմ ջերմ խոսքերի համար, իսկ դերս ռեժիսոր Արմեն Դալլաքյանի ընտրությունն է եղել:
– Ես գիտեմ, որ բազմիցս խաղացել եք սերիալներում և տեսահոլովակներում, իսկ հիմա դուք եք սցենարգրում և Ձեր իսկ հեղինակած ֆիլմում («Սեր...առանց սիրո») խաղում եք երկվորյակ քույրերի դերում, որտեղ մեկը դրական կերպար է, մյուսը բացասական: Հե՞շտ է արդյոք այդքան տարբեր դերերում խաղալ (չարաճճի, անփույթ աղջնակի, ուսումանտենչ ուսանողուհու , այնուհետև տարեց կնոջ) կերպարներում:
– Իհարկե դժվար է, բայց եթե ուզում ես պրոֆեսիոնալ դերասան լինել, (եկեք պրոֆեսիոնալ լինելը չխառնենք հայտնի լինելու հետ), ապա լավ դերասանը պետք է կարողանա իր առջև դրված խնդրից արժանապատվորեն դուրս գալ: Այս դերասանի մասնագիտությունը ես չեմ ընտրել, այլ մասնագիտութունն է ինձ ընտրել դեռ ներարգանդային կյանքում:Ուստի ես պարտավոր եմ` դերերում, և’ հառաչել, և’ ծիծաղել ու շիկնել, մի խոսքով դառնալ, և’ շանթ և’ շանթարգել…:
– Հետաքրքիր պատասխան էր, հետաքրքիր է Ձեզ հետ զրուցել, իհարկե առաջին անգամ չեմ գրում Ձերմասին, բայց հուսով եմ, և թերևս վստահ, որ մոտ ապագայում կրկին կհանդիպենք:
– Կրկին շնորհակալ եմ ջերմ խոսքերի համար: Իհարկե կհանդիպենք, ես գոռոզ չեմ, և ինձ հանդիպելու համար բնավհարկավոր չէ, որ առիթ լինի: Միայն ուրախ կլինեմ…:
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ
Комментариев нет:
Отправить комментарий