5 мая 2012 г.

ՎԻՐԱՎՈՐՆԵՐ ԵՒ ԽՈՒՃԱՊ՝ ՀՀԿ ՀԱՄԵՐԳ-ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻ ԺԱՄԱՆԱ






Րոպեներ առաջ Երևանի Հանրապետության հրապարակում ՀՀԿ քարոզարշավի վերջին ակորդի՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական քարոզչության եզրափակիչ համերգ-հանրահավաքի ժամանակ ՀՀԿ կարգախոսով փուչիկները բեմ բարձրացնելուց բռնկվել ու այրվել են: Դրանք բռնած շուրջ 20-30 երիտասարդներ այրվածքներ են ստացել: Նրանց տեղափոխել են հիվանդանոց: Առաջացած խառնաշփոթի ժամանակ Սերժ Սարգսյանը դեռ ժամանած չի եղել հրապարակ: Իսկ համերգը վարող Նազենի Հովհաննիսյանը փորձել է խաղաղեցնել մարդկանց՝ ասելով, թե «ոչ մի արտառոց բան չկա, շարունակում ենք համերգը»: Բռնկված հրդեհից տուժել է նաև «Առաջին լրատվական»-ի օպերատորը: Հանրապետության Հրապարակում տեղի ունեցած միջադեպի մանրամասները դիտեք մեր պատրաստած տեսանյութում: 

Комментариев нет:

Отправить комментарий

Edmon Nersisyan