Ինտերնետ էքսպրեսը LTE / HSPA+ / UMTS / EDGE / GPRS տեխնոլոգիաներն ապահովող USB մոդեմ է, որը թույլ է տալիս համակարգչի միջոցով օգտվել անլար շարժական ինտերնետից:
Ինտերնետից օգտվելու համար բջջային քարտը պետք է տեղադրել «Ինտերնետ էքսպրես» մոդեմի մեջ և միացնել այն համակարգչին, որի արդյունքում կսկսվի ծրագրային ապահովման տեղադրումը: Տեղադրման ավարտից հետո բացված պատուհանում Tools մենյուում ընտրեք Options տողը, ընտրեք Profile Management բաժինը, սեղմեք New կոճակը, APN դաշտում մուտքագրեք «connect.lte» և պահպանելու համար սեղմեք Save կոճակը:
Ինտերնետ էքսպրես մոդեմի բնութագիր
LTE (2600ՄՀց), HSPA+/UMTS (2100ՄՀց) և GSM/GPRS/EDGE (850/900/1800/1900ՄՀց)
Տվյալների փոխանցման առավելագույն արագություն. 100 Մբիթ/վրկ` ներբեռնում, 50 Մբիթ/վրկ` վերբեռնում
Տեղեկատվություն ուղարկած և ստացած տվյալների վերաբերյալ
Plug & Play
Օպերացիոն համակարգեր. Windows XP/Vista/7
SD քարտի տեղադրման հնարավորություն
Սարքի արժեքն է 80000 դրամ