Երկրորդ միջին քաշային կարգի IBF վարկածով աշխարհի նախկին չեմպիոնԱրթուր Աբրահամի վերադարձը հաղթական ստացվեց: Սուպերմիջին քաշային կարգի WBO վարկածով Եվրոպայի թափուր գոտու համար մենամարտում Գերմանիան ներկայացնող 31-ամյա Արթուր Աբրահամի մրցակիցը 24-ամյա արգենտինացի Պաբլո Օսկար Նատալիո Ֆարիասն էր: Օֆենբուրգի «Բադեն Արենայում» կայացած մենամարտն ավարտվեց 5-րդ ռաունդում: Աբրահամը նոկդաունի ենթարկեց մրցակցին, Ֆարիասը փորձեց շարունակել պայքարը, սակայն դարձյալ ընկավ եւ մենամարտը դադարեցվեց: Գրանցվեց տեխնիկական նոկաուտ:
Արթուր Աբրահամն ընդհատեց երեք անընդմեջ պարտությունների շարքը` տանելով 33-րդ հաղթանակը պրոֆեսիոնալ ռինգում: Ութ ամիս նա դուրս չէր եկել ռինգ. 2011թ. մայիսին Աբրահամը մրցավարների որոշմամբ պարտվեց Անդրե Ուորդին
Комментариев нет:
Отправить комментарий