լոգեր Արգամ Ուստյանն իր բլոգում այսօր մի գրառում է կատարել,փաստում է երգչուհի Սիրուշոյի վերջերս թողարկած I Like it երգի և թուրք երգչուհի Լառայի Yolla երգի մեջ որոշակի նմանությունների մասին։ Ուստյանը գրել է, որ դժվար թե թուրք երգչուհու երգն ու տեսահոլովակն իրեն այնչափ դուր գար, որ որոշեր իր բլոգում անդրադառնալ նրան։ «Ուղղակի նրա Yolla երգի հիման վրա նկարահանած տեսահոլովակում առկա տեսարաններն ու աքսեսուարները շատ նման են Սիրուշոյի` I Like It երգի հիման վրա նկարահանած տեսահոլովակին, նշեմ որ այդ տեսահոլովակի ռեժիսորը` Ժոր Մելոյանն է: Նշեմ նաև, որ Սիրուշոյի` I Like It երգի տեսահոլովակի պրեմիերան կայացել է ` 11.11.11թ., ժամը` 11:11-ին: Մի խոսքով դիտեք և դատեք ինքներդ... »,- մասնավորապես գրել է նա։
Ուստյանի գրառումը ակտիվ քննարկում է առաջացրել նաև սոցիալական ցանցերում։
Խնդրի կապակցությամբ Սիրուշոյից մեկնաբանություն է ստացել Bravo.am կայքը։ Սիրուշոն կայքին տված հարցազրույցում ասել է. «Միանգամից ասեմ` անհեթեթություն է: Նման խոսակցություններ տարբեր ժամանակահատվածներում անընդհատ լսում եմ տարբեր բաների վերաբերյալ, բայց չեմ անդրադառնում, որովհետև չեմ կարևորում: Գոյություն ունի տենդենց հասկացությունը, երբ աշխարհը շարժվում է ինչ-որ ուղղությամբ, և կան բաներ, որոնք այս պահին ավելի ակտուալ են, դա կլինի հագուստ, թե այլ բան: Բնականաբար, եթե ժամանակակից մարդ ես, եթե գաղափար ունես մոդայից, հետևում ես այդ տենդենցներին: Դա իմ գործի մասն է կազմում, որովհետև ես եմ զբաղվում իմ հագուստով, տեսահոլովակներով և այլ շատ բաներով: Մերի Ստեփանյանն էլ այս դեպքում օգնել է իրականացնել իմ մտքերը: Ինձ հետ կապված ամեն ինչ, որ տեսնում եք, իմ մտքերն են»։

Տեսահոլովակների նմանության վերաբերյալ հարցին ի պատասխան Սիրուշոն ասել է, որ, բնականաբար, կարող են լինել ինչ-որ բաներ, որոնք հիշեցնեն այլ տեսահոլովակներ՝ օրինակ բերելով Բեյոնսեին, որի արած մի բանը հետո կարելի է տեսնել Ռիհաննայի դեպքում, որը չի նշանակում, որ Ռիհաննան կրկնօրինակել է: «Ուղղակի տենդենցն է այդպիսին: Եթե ես տաբատ եմ հագել տեսահոլովակում, մեկ ուրիշն էլ է հագել, նշանակում է կրկնօրինակե՞լ է: Գիտեք, ծիծաղելի է։ Երբ մեր տեսահոլովակը մոնտաժային փուլում էր, նկարներն էլ գցված էին ինտերնետում, Բեյոնսեն նորը թողարկեց, որտեղ նմանատիպ գլխարկ է կրում: Ուղղակի արտասահմանում բոլորն այլ տեմպերով են աշխատում, շատ ավելի կարճ ժամանակահատվածում են թողարկում: Ես համոզված եմ նաև, որ եթե փնտրեք, էլի հարյուրավոր տեսահոլովակներ կգտնեք օդանավի վրա, առջևում, ետևում նկարահանված: Հետաքրքիր է` ո՞ւմ էր հետաքրքիր թուրքական տեսահոլովակներ դիտել, անհասկանալի է»,- կայքի հետ զրույցում ասել է Սիրուշոն:
Ստորև ներկայացնում ենք Սիրուշոյի I Like it և թուրք երգչուհի Լառայի Yolla երգերի հոլովակները, ինչպես նաև Ուստյանի «վիդեդիտարկումը»՝ YouTube-ից։ Ի դեպ, մի փոքր ավելի քան երկու ամիս առաջ համացանցում հայտնված տեսահոլովակը հասցրել է հավաքել շուրջ 587 հազ. դիտում։
Լուսանկարը՝ Bravo.am-ի
Комментариев нет:
Отправить комментарий